«Կուրսկի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 17.
}}
 
'''Կուրսկի ճակատամարտ''', խորհրդային ու գերմանական զինված ուժերի միջև տեղի ունեցած ռազմական գործողությունները 1941-1945-ի [[Հայրենական Մեծ պատերազմիպատերազմ]]ի ժամանակ` [[հուլիսի 5]]-ից [[օգոստոսի 23]]-ը, Կուրսկի ելուստի շրջանում։ Բաժանվում է երկու փուլի, պաշտպանական՝ հուլիսի 5-23-ը, և հարձակողական՝ հուլիսի 12-ից օգոստոսի 23-ը։
 
== Նախապատմություն ==
Տող 52.
[[Կարմիր Բանակ]]ի հաջողությունների շնորհիվ դաշնակիցները հնարավորություն ստացան ռազմական գործողություններ իրականացնել [[Իտալիա]]յում, քանի որ Կուրսկի ճակատամարտը ստիպեց գերմանական հրամանատարությանը միջերկրածովյան թատերաբեմից մեծաթիվ ավիացիոն խմբավորումներ և զորքերը տեղափոխել այստեղ, ինչպես նաև դուրս բերել մեծաթիվ մարտական դիվիզիաներ [[Ֆրանսիա]]յից և [[Հոլանդիա]]յից։ Կուրսկի ճակատամարտի պարտությունը գերմանական բլոկի երկրներին համոզեց նրանում, որ ուժերի հավասարակշռությունը արմատապես փոխվել է Խորհրդային Միության կողմը։ Ուժեղացան [[Հունգարիա]]յի փորձերը կնքել սեպարատ հաշտություն Արևմուտքի հետ։ [[1943]] թվականի աշնանը [[Իսպանիա]]յի դիկտատոր Ֆրանկոն դուրս է բերում իր «Կապույտ դիվիզիայի» մնացորդները [[Լենինգրադ]]ից։ Սկսվեց ճգնաժամ [[Գերմանիա]]յի և [[Ֆինլանդիա]]յի հարաբերություններում։
== Հայերի մասնակցությունը ճակատամարտին ==
Կուրսկի ճակատամարտին մասնակցեցին [[Հովհաննես Բաղրամյան|Հ.Բաղրամյան]]ի (Արևմտյան և Բրյանսկի ռազմաճակատների 11-րդ գվարդիական բանակի հրամանատար), [[Ս.Գալաջև]]ի (Արևմտյան ռազմաճակատի քաղվարչության պետ), [[Հ.Թամանյան]]ի (Արևմտյան ռազմաճակատի 12-րդ բանակի ռազմական խորհրդի անդամ), [[Ս.ՄարաիրոսյանՄարտիրոսյան]]ի (Վորոնեժի ռազմաճակատի 28-րդ բանակի 50-րդ կորպուսի հրամանատար), [[Հովհաննես Բաբաջանյան|Հ.Բաբաջանյան]]ի (Արևմտյան ռազմաճակատի 5-րդ տանկային բանակի մոտոմեքենայացված բրիգադի հրամանատար), [[U.Ղազարյան]]ի (Արևմտյան ռազմաճակատի 38-րդ բանակի 74-րդ դիվիզիայի հրամանատար) գլխավորությամբ գործող զորամասերը և հայ ժողովրդի բազմաթիվ զավակներ՝ տարբեր միավորումներում։
[[Կատեգորիա:Երկրորդ Համաշխարհային Պատերազմ| ]]
{{ՀՍՀ}}