«Լյուդվիկ Մերոսլավսկի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Մերոսլավսկի (Mieroslavski) Լյուդվիկ''' (1814-1878), լեհ քաղաքական գործիչ։ Մասնակցել է 1830-1831 թվակա...»:
(Տարբերություն չկա)

12:10, 16 Մայիսի 2014-ի տարբերակ

Մերոսլավսկի (Mieroslavski) Լյուդվիկ (1814-1878), լեհ քաղաքական գործիչ։ Մասնակցել է 1830-1831 թվականի Լեհական ապստամբությանը, տարագրվել Ֆրանսիա։ 1845 թվականին ուղարկվել է Պոզնան՝ լեհական ազատագրական ապստամբություն կազմակերպելու, բայց ձերբակալվել է պրուսիական իշխանությունների կողմից և դատապարտվել մահապատժի, որը փոխարինվել է ցմահ բանտարկությամբ։ Ազատվել է 1848 թվականին Գերմանիայում սկսված հեղափոխության հետևանքով: 1848 թվականի մարտ-մայիսին Պոզնանի իշխանությունում ղեկավարել է լեհական ազգային ջոկատները, որոնց զինաթափումից հետո արտաքսվել է Ֆրանսիա։ 1850-1860-ական թվականներին կապ է հաստատել բոնապարտիստների հետ։ Ձգտել է իրեն ենթարկել Լեհաստանում հասունացող հեղափոխական շարժման ղեկավարությունը, դեմ էր ռուս-լեհական հեղափոխական դաշինքին։ 1863-1864 թվականի լեհական ապստամբության սկզբին հռչակվել է դիկտատոր, 1863 թվականի փետրվարին պարտվել է ցարական զորքերից և նորից վտարանդվել։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։