«Շառլ Մերսիե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Մերսիե (Mercier) Շառլ''' (1904, Լիոն — 23․4․1978, Փարիզ), ֆրանսիացի արևելագետ-հայագետ։ Աշակերտել է Լ․ Մա...»:
(Տարբերություն չկա)

11:56, 16 Մայիսի 2014-ի տարբերակ

Մերսիե (Mercier) Շառլ (1904, Լիոն — 23․4․1978, Փարիզ), ֆրանսիացի արևելագետ-հայագետ։ Աշակերտել է Լ․ Մարիեսին։ 1940-1941 թվականին դասավանդել է Հալեպի հայկական կոլեջում։ 1941 թվականին, վերադառնալով Փարիզ, շարունակել է հայերենի ու վրացերենի ուսումնասիրությունը։ 1946-1977 թվակաանին ընդմիջումներով վարել է Փարիզի Արևելյան հին լեզուների դպրոցի հայկական և վրացական ամբիոնները։ 1948 թվականին, իր ուսուցիչների հետ, ֆրանսերեն է թարգմանել և հրատարակել Ներսես Լամբրոնացու «Եկեղեցական ժողովո ճառք»-ը, 1953 թվականին՝ «Իսահակի, Հակոբի և Մովսեսի օրհնությունների մեկնությունը» (հուն․, հայկական և վրացական տեքստերը), 1960 թվականին՝ Եզնիկ Կողբացու «Հաղագս Աստուծո» («Եղծ աղանդոց») երկը (քննական թարգմանություն, որի վրա Լ․ Մարիեսը աշխատել է մոտ 10 տարի)։ Լատիներեն է թարգմանել նաև Ս․ Եփրեմի հիմները («Հայերենում պահպանված Ս․ Եփրեմի հիմները», 1962), որոնց հուն, բնագիրը չի պահպանվել։ Մերսիեն 1972 թվականին այցելել է Հայաստան, 1974 թվականին՝ Վրաստան։