«Մեցցո-տինտո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Մեցցո-տինտո''' ( իտալ․ mezzo — միջին և tinto — գունավորված, երանգավորված), մետաղի վրա փորագրությա...»:
(Տարբերություն չկա)

11:44, 16 Մայիսի 2014-ի տարբերակ

Մեցցո-տինտո ( իտալ․ mezzo — միջին և tinto — գունավորված, երանգավորված), մետաղի վրա փորագրության տեսակ, որն առնչվում է խորը տպագրությանը։ Մ-տ-ի փորագրանկարի տպակաղապարը պատրաստելիս թիթեղի ողորկ մակերեսը մեխանիկական կամ քիմիական եղանակով դարձվում է հատիկավոր։ Տպագրելիս այդօրինակ թիթեղից ստացվում է միահավասար սև երանգ։ Հատիկավորված թիթեղի վրա (մաքուր կամ ներկապատ) ասեղով կամ մատիտով գծվում է պատկերը, նախատեսված լուսավոր մասերը հարթեցվում են կամ քերելով կոկվում՝ ստեղծելով ստվերից դեպի լույս աստիճանական անցումներ։ Մ-տ․ տեխնիկայով կատարված փորագրանկարներն առանձնանում են երանգների խորությամբ ու թավշակերպությամբ, լուսաստվերի էֆեկտների հարստությամբ ու նրբությամբ։ Մ-տ․ եղանակը կիրառվում է նաև գունավոր տպագրության համար։ Այդ տեխնիկան հնարել է գերմանացի վարպետ Լ․ Զիգենը, XVII դ․ կեսին։ Լայնորեն տարածվել է 18-19-րդ դարերում, հիմնականում նկարների վերատպության համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։