«Մերձարկտիկական գոտի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Մերձարկտիկական գոտի''', աշխարհագրական գոտի Հյուսիսային կիսագնդում, արկտիկական և բարեխառն գոտին...»:
(Տարբերություն չկա)

10:51, 16 Մայիսի 2014-ի տարբերակ

Մերձարկտիկական գոտի, աշխարհագրական գոտի Հյուսիսային կիսագնդում, արկտիկական և բարեխառն գոտիների միջև։ Հվ․ սահմանը օվկիանոսում անցնում է սառույցների սեզոնային տարածման սահմանով։ Կլիման ցուրտ է։ Ամենատաք ամսվա միշին ջերմաստիճանը 5°-10°C է, ցուրտ ամսվանը՝ -5°Շ-ից մինչև -30°C, -40°C (երբեմն4-50°C)։ Ամռանը գերակշռում են արմ. բարեխառն օդային հոսանքները և ցիկլոնային ինտենսիվ գործունեությունը, ձմռանը՝ արկտիկական օդային հոսանքները և մթնոլորտի անտիցիկլոնային վիճակը։ Տեղումները (տարեկան՝ 300-500 մմ) գլխավորապես թափվում են պինդ վիճակում, որոնց քանակը գերակշռում է գոլորշիացմանը։ Ձնածածկույթը պահպանվում է ավելի քան 8 ամիս։ Կա գրունտների խոր սառածություն։ Միկրո- և մեզո- ռելիեֆում գերակշռում են հիդրոլակոլիթները՝ կապված սոլիֆլյուկցիայի հետ։ Մերձարկտիկական գոտում առանձնացվում են տունդրայի և անտառատունդրայի զոնաներ։ Հյուսիսային Ամերիկայում և Եվրասիայում առանձնացվում են երկուական մերձօվկիանոսային և մեկական ցամաքային սեկտորներ (տես նաև Կլիմայական գոտիներ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։