«Հավասարակշռում»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
'''Հավասարակշռում''', [[մեխանիզմ]]ների հավասարակշռում: Կիրառում են գլխավորապես արագ պտտվող դետալների անհավասարակշռության հետևանքով դրանց հենարանների վրա ազդող դինամիկական բեռնվածքների վնասակար ազդեցությունը վերացնելու համար: Հավասարակշռում կատարում են հակակշիռների [[զանգված]]ն ու կիրառման տեղերը որոշելով: Տարբերում են [[դինամիկ hավասարակշռում]] (կատարվում է հավասարակշռման հաստոցի վրա՝ հավասարակշռվող դետալին պտույտ հաղորդելիս) և [[ստատիկ հավասարակշռում]] (դետալը հավասարակշռում են մեկ հակակշռով՝ կամայականորեն ընտրված հարթության մեջ, ելնելով այն պայ֊մանից, որ դետալը հավասարակշռված է, եթե նրա ծանրության կենտրոնը գտնվում է [[պտտման առանցք]]ի վրա):
 
'''Հավասարակշռություն'''ը մեխանիկական համակարգի վիճակ է, որի դեպքում համակարգի բոլոր կետերը հաշվարկման տվյալ համակարգի նկատմամբ անշարժ են։ Եթե հաշվարկման համակարգը իներցիալ է, ապա հավասարակշռությունը կոչվում է [[բացարձակ]], հակառակ դեպքում՝ [[հարաբերական]]։ Համակարգի հավասարակշռության համար նրա վրա ազդող [[ուժ]]երը պետք է բավարարեն [[ստատիկա|ստատիկայում]] դիտարկվող որոշակի պայմանների։ Օրինակ, ազատ պինդ մարմնի բացարձակ հավասարակշռության համար անհրաժեշտ է, որ [[կոորդինատային առանցք|կոորդինատային երեք առանցքներից]] յուրաքանչյուրի վրա մարմնի վրա կիրառված բոլոր ուժերի [[պրոյեկցիա|պրոյեկցիաների]] գումարները և այդ առանցքների նկատմամբ դրանց մոմենտների գումարները հավասար լինեն զրոյի՝ ZFkx= 0, 2Fky= 0, 2Fkz = 0; 2mx(Fk)= 0, 2my(Fk)=0, 2mz(Fk)=0։
{{ՀՍՀ}}