«Մետաբարոյագիտություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Մետաբարոյագիտություն''', բարոյականության զուտ ձևական նեոպոզիտիվիատական տեսություն։ Ի հակադրու...»:
(Տարբերություն չկա)

10:10, 16 Մայիսի 2014-ի տարբերակ

Մետաբարոյագիտություն, բարոյականության զուտ ձևական նեոպոզիտիվիատական տեսություն։ Ի հակադրություն նորմատիվ բարոյագիտության, Մետաբարոյագիտությունը դիտվում է որպես բարոյականության գիտատեսական հետազոտման միակ բնագավառ։ Փորձելով ստեղծել բարոյականության փիլիսոփայություն, նեոպոզիտիվիզմը բարոյագիտության խնդիրները սահմանափակում է բարոյագիտության լեզվի տրամաբանության վերլուծությամբ, բարոյագիտության տերմինների ճշգրտմամբ և դասակարգմամբ։ Քննադատելով Մետաբարոյագիտության մեթոդաբանական նախադրյալները՝ մարքսիստական բարոյագիտությունը չի ժխտում այդ պրոբլեմատիկայի կարևորությունը, «Մետաբարոյագիտություն» տերմինը օգտագործելով բարոյագիտության իմացաբանական և տրամաբանական պրոբլեմների ուսումնասիրության իմաստով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։