«Մերձարևադարձային կլիմա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Կլիմաներ ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 1.
'''Մերձարևադարձային կլիմա''', մերձարևադարձային գուոուն հատուկ [[կլիմա]], ամռանը ձևավորվում է մերձարևադարձային [[անտիցիկլոն]]ների, ձմռանը՝ միջին լայնությունների ցիկլոնների ազդեցությամբ ։Մերձարևադարձային կլիմային հատուկ են պարզ արտահայտված [[չոր]] և [[խոնավ]] եղանակները։ Շրջանների խոնավացման աստիճանը փոփոխվում է կախված տեղումների քանակից՝ ծայրահեղ դեպքում ստեղծելով պայմաններ խոնավ [[անտառ]]ների կամ [[անապատ]]ների գոյության համար։ Երկրի մակերևույթի ռադիացիոն հաշվեկշիռը ամբողջ տարին դրական է, ջերմաստիճանի տարեկան ընթացքը՝ լավ արտահայտված։ Հարթավայրերում բացակայում է հաստատուն ձնածածկույթը։ Տաք պայմանները նպաստում են մշտադալար բուսականության գոյությանը։ [[Մթնոլորտ]]ի շրջանառության սեզոնային փոփոխությունները մեծ տարածությունների վրա պայմանավորում են [[արևմուտք]]ից [[արևելք]] խոնավացման զգալի տարբերություններ։ [[Մայրցամաք]]ների արևմուտքում [[տեղումներ]]ի տարեկան ընթացքում պարզ արտահայտված է խոնավ ձմեռ և չոր ամառ (Միջերկրածովյան տիպ), արևելքում՝ մուսսոնային տիպ։ Երկու կիսագնդերում մերձարևադարձային կլիման տարածված է 30°—40°, տեղ-տեղ մինչև 25°—45° լայնությունների միջև։ ԽՍՀՄ-ում մերձարևադարձային կլիմա արտահայտված է [[Անդրկովկաս]]ում, [[Միջին Ասիա]]յում և [[Ղրիմ]]ի հարավում։
 
[[տես]]
Մթնուորւռի շրջանառություն
{{ՀՍՀ}}