«Տիտաններ (դիցաբանություն)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: → (4) oգտվելով ԱՎԲ
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
Տող 1.
{{այլգործածություն2|հունական դիցաբանության տիտանների||Տիտան}}
'''Տիտան''' ([[հին հունարեն]]`՝ Τιτάν), Հունական դիցաբանության մեջ [[Գեա]]յի և [[Ուրանոս]]ի որդիները և դուստրերը՝ [[Օվկիանոս]]ը, [[Կեոս]]ը, [[Կրիոս]]ը, [[Հիպերիոն]]ը, [[Հապետոս]]ը և [[Կրոնոս]]ը ինչպես նաև սրանց որդիները, որոնք աշխարհը տիրելու համար պայքարի դուրս եկան օլիմպիական աստվածների դեմ։ [[Զևս]]ը պարտության մատնեց նրանց և գցեց [[Հադես]]ի խավար աշխարհ<ref>{{cite book|author=Գ. Մ. Գալստյան|title=Դիցաբանական անունների ու դարձվածքների համառոտ բառարան|publisher=«Լույս»|location=Երևան|year=1966|page=էջ 136}}</ref>։ Տիտանները պաշտպանել են [[Կրոնոս]]ին, որը խեղել ու տապալել է Ուրանոսին, և ազատագրել իրենց եղբայր [[կիկլոպներ]]ին և [[հեկատոնքեյրներ]]ին [[տարտարոս]]ից, որտեղ նրանց նետել էր Ուրանոսը։ Տիտանները ամուսնացել են իրենց քույրերի՝ [[տիտանուհիներ]]ի հետ. Օվկիանոսը՝ [[Տեթիս]]ի (նրանցից սերվել են [[օվկիանուհիներ]]ը), Կեոսը՝ [[Փեբե]]ի (նրանց զավակներն են՝ [[Լետո]]ն և [[Աստերիա]]ն), Կրիոնը՝ [[Եվրիբիա]]յի (սերունդը՝ [[Աստրևս]]ը, [[Պալլանտ]]ը, [[Պերսես]]ը), Հիպերիոնը՝ [[Թեա]]յի (որդիները՝ [[Հելիոս]], [[Սելենե]], [[Էոս]]), Հապետոսը՝ [[Կլիմենե]]ի (որդիները՝ [[Պրոմեթևս]], [[Եպիմեթևս]], [[Ատլաս]]), Կրոնոսը՝ [[Հռեա]]յի (զավակները՝ [[Հերա]], [[Հեստիա]], [[Աիդ]], [[Զևս]], [[Դեմետրա]], [[Պոսեյդոն]])։ Տիտանների անունները վկայում են այն մասին, որ նրանք անձնավորել են բնության տարերքը (Օվկիանոսն ու Տեթիսը՝ ծովը, Հիպերիոնը և Թեյան՝ երկինքը , Կեոնը և Փեբեն՝ լույսը)։ Զևսի կողմից Կրոնոսի տապալվելուց հետո տիտանները ապստամբել են նոր աստվածների՝ օլիմպոսների դեմ (տիտանների մի մասը անցել է Զևսի իսկ մյուսը օլիմպոսյանների կողմը կամ բոլորովին չի մասնակցել կռվին)։ Կռիվը տեղի է ունեցել [[Օթրիս]] և [[Օլիմպոս]] լեռների վրա։ Օլիմպոսյանները հաղթել են կիկլոպների և հեկատոնքեյրների օգնությամբ։ Տիտանոմաքիայի (տիտանների դեմ մղած մարտի) ելքը ամրապնդել է նոր աստվածների իշխանությունը։ [[Տիտանոմաքիա]]յի մասին ասքը նման է [[գիգանտոմաքիա]]յի մասին առասպելին։ Ուշ առասպելներում տիտանները հաշտվում են օլիմպոսի աստվածների հետ և վերաբնակվում են Երանելյաց կղզիներում։
 
== Տիտանուհիներ ==