««Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 7.
 
== Նկարագրություն ==
«Արիության համար» մեդալ-ը արծաթագույն է, շրջանաձև, տրամագիծը` 37 մմ, երկու կողմից բարձրացված եզրերով: Մեդալի երեսի կողմում պատկերված է վերեւի մասում`երեք թռչող ինքնաթիռ, ինքնաթիռների տակ երկու տող արձանագրություն` «Արիության համար», տառերի մեջ կարմիր էմալ է, այդ գրության տակ պատկերված է հրասայլ. Մեդալի ներքևի մասում գրված է «ԽՍՀՄ»` նույնպես ծածկված կարմիր էմալով: Դարձերեսին մեդալի համարն է:<br/>
Մեդալը մետաղե օղակի միջոցով ամրացվում է հնգաթև մետաղե թիթեղյա շերտաձողին, որի հակառակ երեսն ունի մեդալը հագուստին ամրացնելու հարմարանք։ Նրա վրա ձգված է մետաքսե մոխրագույն ժապավեն երկու երկայնական կապույտ գծերով: ժապավենի լայնությունը 24 մմ է, գծերինը` 2 մմ: «Արիության համար» մեդալի առաջին տարբերակը ամրացվում էր ուղղանկյուն մետաղե թիթեղյա շերտաձողի միջոցով, որի վրա ձգված էր կարմիր ժապավեն:<br/>
Համաձայն Գերագույն խորհրդի նախագահության 1941թվականի հուլիսի 7 - ի որոշման, «Արիության համար» մեդալը պարգևատրվողի մահից հետո վերադարձվում էր ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահություն: Մեդալի Վկայականը կարող էր մնալ պխարգևատրվածի ընտանիքում (Գերագույն խորհրդի նախագահության 1943 թվականի .հուլիսի 13 - ի հրամանագրով):