«Պոլ Անրի Հոլբախ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
միացնել
No edit summary
Տող 4.
[[Պատկեր:Paul Heinrich Dietrich Baron d'Holbach Roslin.jpg|մինի|Պոլ Անրի Հոլբախ]]
 
'''Պոլ Անրի Հոլբախ<ref name="ՏՈՒՏ">{{ՏՈՒՏ|section=II.A.3|page=59}}</ref>''' (կամ '''Օլբակ''') կամ '''Բարոն դ'Օլբախ''' (ֆրանսերեն՝ ''Paul-Henri Thiry, Baron d'Holbach'', [[1723]], [[դեկտեմբերի 8]] – [[1789]], [[հունվարի 21]]) ֆրանսիացի [[մատերիալիզմ|մատերիալիստ]], [[աթեիզմ|աթեիստ]], համարվում է գիտական աթեիզմի հիմնադիրը, ֆրանսիական բուրժուա–դեմոկրատական հեղափոխության գաղափարախոս, «աթեիստների աստվածաշունչ» համարվող «Le Système de la nature» աշխատության հեղինակը։ Ծագումով՝ գերմանացի։ 12 տարեկան հասակում փոխադրվել է [[Փարիզ]] և դաստիարակվել քեռու ընտանիքում՝ նրանից ժառանգելով մեծ հարստություն և բարոնի տիտղոս։ Բարձրագույն կրթությունն ստացել է [[Լեյդենի համալսարան|Լեյդեն]] [[Հոլանդիա]] համալսարանում։
 
Ծնվել է [[Էդեսհեյմ]] քաղաքում, սակայն իր կյանքն անցկացրել է [[Փարիզ]]ում։ Հոլբախը ևս եղել է հանրագիտարանի աշխատակից, ինչի համար հաճախ հանդիպումներ է ունեցել [[Դենի Դիդրո]]յի, [[Հելվեցիուս]]ի, [[Դալամբեր]]ի, [[Բյուֆոն]]ի և ուրիշների հետ։ Հոլբախը գտնում էր, որ փիլիսոփայական հեղափոխությունը հանդիսանում է քաղաքական հեղաշրջման սկիզբ։ Նա իր կոնցեպցիայում տեսականորեն հիմնավորում է [[ավատականություն|ֆեոդալական]] կարգերը նորով փոխարինելու անհրաժեշտությունը։
 
== Գործունեությունը ==
Դ. Դիդրոյի և ժ. դ’Ալամբերի հետ կազմակերպել է «Հանրագիտարանի>> հրատարակությունը, խմբագրել [[ քիմիա]]յի, [[Դեղաբանություն|դեղաբանության]], [[ֆիզիոլոգիա]]յի, [[Բժշկություն|բժշկութ]]յան բաժինները: Թարգմանել է [[Գերմանիա|գերման]]ացի և [[Շվեդիա|շվեդ]], բնագետների, [[Անգլիա|անգլիաց]]ի [[մատերիալիստ]]ների աշխատությունները, հրատարակել է [[XVIII դար|XVIII դ]]. 1-ին կեսի [[դեիստ]]ների անանուն ձեռագրերը և իր աշխատությունները (մոտ 60 հատոր): XVIII ղ. ամենանշանավոր փիլիսոփայական սալոնը Հոլբախինն էր, ուր հաճախում էին Դ. Դիդրոն, Կ. Ա. Հելվեցիուսը, ժ. դ’Ալամբերը, ժ. Լ, Բյուֆոնը, ժ. Ա. Նեժոնը, Բ. Ֆրանկլինը, [[Հյում Դևիդ|Դ. Հյում]]ը, Ա. Մմիթը և ուրիշներ: Հոլբախը փիլիսոփայության պատմության մեջ հայտ նի է «Բնության համակարգը» (հրտ. 1770) աշխատությամբ։ Այդ աշխատության մեջ նա ի մի բերեց և համակարգեց [[ֆրանսիա]]ցի մատերիալիստների փիլիսոփայությունը, աթեիստական, բարոյագիտական և սոցիալ-քաղաքական հայացքները։
 
== Ուսմունքը ==
Հոլբախը հանդես եկավ կրոնի և իդեալիստական [[Փիլիսոփայություն|փիլիսոփայության]], հատկապես [[Թովմա Աքվինացի|Թովմա Աքվինացոу]], [[Մալբրանշ]]ի, Բերկլիի ուսմունքների քննադատությամբ, դրանք համարեց պատրանք, որը հակասում է առողջ բանականությանը։ Նա իր մատերիալիզմը մշակեց դարի բնական գիտությունների զարգացման մակարդակով։ [[Մատերիա]]ն, ըստ նրա, մշտապես գոյություն ունեցող միակ նախահիմքն է, [[Բնություն|բնության]] երևույթների բազմազանության պատճառը։ Նա ընդհուպ մոտեցավ մատերիայի փիլիսոփայական ըմբռնմանը, գտնելով, որ «Մատերիան այն ամենն է, ինչ որևէ ձևով ներգործում է մեր զգայարանների վրա», գոյություն ունենալով օբյեկտիվորեն։ Շարժումը, ժամանակը և տարածությունը նրա գոյության օբյեկտիվ ձևերն են։ Մարդը, ըստ Հոլբախի, բնության մի մասն է և ենթակա է նրա օրենքներին։ Հոլբախը պաշտպանում էր [[դետերմինիզմ]]ը, սակայն պատճառականությունն ըմբռնում էր մեխանիստորեն և ժխտում էր պատահականությունների օբյեկտիվ բնույթը։ Իմացաբանության մեջ Հոլբախը հարում էր սենսուաւիզմին, հանդես գալիս [[ագնոստիցիզմ]]ի դեմ։ Հոլբախը աստվածաբանության անողոք քննադատն էր։ Մարտնչող աթեիստական հետևություններ անելով մատերիալիզմից՝ նա առողջ բանականության դատին հանձնեց կրոնի գրեթե բոլոր դոգմաները և վճռական պայքար ծավալեց [[Կղերա-ֆեոդալական հոսանք|կղերա-ֆեոդալական]] գաղափարախոսության դեմ։ Հասարակության վերաբերյալ հայացքներում [[իդեալիստ]] էր. գտնում էր, որ հասարակության ծագման հիմքը հասարակական դաշինքն է, որ «կարծիքներն են կառավարում աշխարհը>>։ Մարդկության ազատագրության ուղին նա տեսնում էր լուսավորության մեջ, այդ պատճառով պատմության մեջ վճռական դեր էր հատկացնում օրենսդիրների, լուսավորյալ միապետների գործունեությանը։ Քննադատելով [[ֆեոդալիզմ]]ը՝ նա գալիք հասարակությունն ըմբռնում էր իբրև բանականության թագավորություն զերծ ֆեոդալիզմի սոցիալ-տնտեսական և հոգևոր բարոյական արատներից։ [[Տելվեցիուս]]ի հետ նա որոշակի դեր է կատարել ուտոպիական [[սոցիալիզմ]]ի գաղափարական նախապատրաստման համար։ [[XIX դար|XIX դ]]. հայ առաջադեմ մտածողները հաճախ անդրադարձել են նրա փիլիսոփայությանը՝ այն դարձնելով առաջադիմական-լուսավորական գաղափարների մշակման նախադրյալ։
 
==Աղբյուրներ==
Տող 13 ⟶ 19՝
{{DEFAULTSORT:Հոլբախ, Պոլ Անրի}}
 
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Գերմանացի փիլիսոփաներ]]
[[Կատեգորիա:Ֆրանսիացի փիլիսոփաներ]]