«Չեռնոգորցիներ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 25 բայտ ,  8 տարի առաջ
No edit summary
'''Չեռնորորցիներ''', ազգ [[Հարավսլավիա]]յում։ Ընդհանուր թիվը՝ 509 հազար ([[1978]] թվականին)։ Մեծամասնությունը բնակվում է [[Չեռնոգորիա]]յում (356հազար) և [[Սերբիա]]յում (125 հազար)։ Խոսում են սերբա-հորվաթերենի շտոկավյան բարբառով։ Հավատացյալների մեծ մասը ուղղափառներ են, կան [[մահմեդական]]ներ։ Մշակույթում և կենցաղում շատ ընդհանրություններ ունեն սերբերի հեո, սակայն լեռնային պայմաններից բխող մեկուսացվածությունը, օսմանյան լծի դեմ բազմադարյա պայքարը և դրա հետևանքով ռազմականացված կենցաղը դանդաղեցրել են Չեռնոգորիայի հասարակական-տնտեսական զարգացումը և նպաստել նահապետական-ցեղային հարաբերությունների տևականությանը։ Ավանդական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն է։ [[1945]] թվականին Հարավսլավիան սոցիալիստական հռչակելուց և Չեռնոգորիայի Հանրապետության ստեղծումից հետո զարգացել են Չեռնոգորիայի տնտեսությունն ու մշակույթը։
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:ԱզգերՉեռնոգորիայի ազգեր]]
173 370

edits