«Կումրանի ձեռագրեր»–ի խմբագրումների տարբերություն

միացնել
(միացնել)
{{միացնել|Մեռյալ ծովի ձեռագրեր}}
'''Կումրանի ձեռագրեր''', [[Մեռյալ ծով]]ի հյուսիս-արևմտյան ափին, Վադի-Կումրան շրջանի անձավներից հայտնաբերված ([[1947]] թվականից) [[եբրաերեն]], [[արամեերեն]], [[հունարեն]], [[լատիներեն]], [[ասորերեն]], [[արաբերեն]] հին ձեռագրերի պայմանական անվանումը։ Գրելանյութերը՝ [[մագաղաթ]], [[պապիրուս]], [[աղյուս]], [[պղինձ]], [[փայտ]]։ Շուրջ 600 երկի ավելի քան 40 հազար ձեռագիր հատվածներ (մեծ մասամբ՝ չհրատարակված) պատկանել են մեր թվարկությունից առաջ II- մեր թվարկության 68 թվականիին խուդայի անապատում միայնացած համայնքի աղանդավորներին, որոնք հակադրվել են հուդայական պաշտոնական կրոնին։ Կումրանի աղանդավորները (միայն այր մարդիկ) ապրել են համայնական սկզբունքով (համատեղ պարտադիր աշխատանք, միասնական սեփականություն, ընդհանուր հացկերույթ)։ Համայնքի հիմնադիրն ու գաղափարախոսը եղել է անանուն «Արդարության ուսուցիչը», որին իբր վերուստ շնորհվել են նույնիսկ մարգարեներին անհայտ գաղտնիքներ։ Համայնքի կարևոր ստեղծագործություններից են Կանոնադրությունը, [[Դամասկոսյան վավերագիր]]ը, [[Պատերազմի գալար]]ը, Ձոները, աստվածաշնչային գրքերի մեկնություններ, պատարագային և կատարածաբանական բնագրերի ժողովածուն, որոնցում արտահայտված են աղանդի գաղափարախոսությունը, հասարակության զարգացման մակարդակը և կազմակերպչական սկզբունքները։ Անվավերական բազմաթիվ հատվածներ Հին կտակարանի նախականոնական տարբերակներ են։ Կումրանցիները զգալի ազդեցություն են ունեցել մեր թվարկության I դարում ձևավորվող վաղ քրիստոնեական համայնքների վրա։
 
{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ}} [[Կատեգորիա:Անվանումներ]]
 
{{ՀՍՀ}} [[Կատեգորիա:Անվանումներ]]
[[Կատեգորիա:Իսրայելի պատմություն]]
162 981

edits