«Լևոն Մանվելյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 3.
'''Մանվելյան Լեոն Գևորգի''' ([[3 դեկտեմբերի]], [[1864]], Ներքին Ագուլիս-[[21 փետրվարի]], [[1919]], [[Թիֆլիս]]), հայ գրող։
 
Նախնական կրթությունն ստացել է [[Վերին Ագուլիս]]ի ուսումնարանում, որտեղ աշակերտել է [[Րաֆֆի|Րաֆֆուն]]։ Այնուհետև սովորել է [[Թիֆլիսի գիմնազիա]]յում։ [[1890]]թվականին ավարտել է [[Մոսկվա]]յի համալսարանի պատմալեզվագրական ֆակուլտետը։ Դասավանդել է [[Էջմիածնի Գևորգյան ճեմարան]]ում, [[Թիֆլիսի Ներսիսյան դպրոց]]ում, պաշտոնվարնլ [[Բաքու|Բաքվի]] Հայոց մարդասիրական ընկերությունում։ Մանվելյանի ստեղծագործությունը, որ ամփոփված է «Բանաստեղծություններ և պոեմներ» խորագրով ժողովածուներում (գիրք 1-2, [[1899]]-[[1907]]), կապված է անցյալի առաջավոր-դեմոկրատական գրականության ավանդույթների հետ։ Մանվելյանը հայ գրականության մեջ դրամատիկական պոեմի սկզբնավորողն է («Գալիլե և Միլտոն», «Փոթորիկ», «Դեպի վեր», [[1902]], «Սասունցի Դավիթ և Մսրա Մելիք», հրատարակված [[1940]]թվականին)։ Նրա պիեսները նկատելի դեր են կատարել հայ ռեալիստական-հոգեբանական դրամայի զարգացման գործում («Նկարիչ Թաշճյան», [[1903]], «Դոկտոր Երվանդ Բոշայան», [[1900]], «Վերածնվածը», [[1906]], «Մագդա», [[1913]])։ [[1892]] թվականին լույս է տեսել «Տիգրանուհի» պատմա-դիցաբանական ողբերգությունը։ «Խորտակված կյանք» ([[1897]]) վեպում ներկայացված է կապիտալիստական իրականության հետ անհատի բախումն ու կործանումը։ Մանվելյանն զբաղվել է թատերական և գրականագիտական հարցերով, գրել է «Ռուսահայ գրականության պատմություն» ([[1909]]-[[1912]]) աշխատությունը։
 
{{ՀՍՀ}}