«Կիրակոս Գանձակեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
Տող 4.
Ծնվել է «յաշխարհն Գանձակայ», ոչ բուն [[Գանձակ]]ում. «աշխարհն Գանձակայ» տարածքային-վարչական շատ ընդարձակ բաժանում էր, որն իր մեջ ընդգրկում էր նաև [[Արցախ]]ի մի քանի գավառ։
 
Մանուկ հասակում, 1209-1212-ին հավանաբար, ուսումնառությունն սկսում է [[Մխիթար Գոշ]]ի`ի՝ [[Գոշավանք|Նոր Գետիկ]]ի դպրոցում։ Կիրակոս Գանձակեցին այստեղ է մնացել, ըստ երևույթին, մինչև 1215-1216թթ.։ Այնուհետև մեկնել է [[Խորանաշատ]] վանքի դպրոցը, որը հիմնադրել է Գոշի աշակերտ [[Հովհաննես Վանական]]ը։
 
1225-ին [[Խորեզմ]]ի [[սուլթան]] [[Ջալալէդդին]]ը ասպատակում է նաև [[Տավուշ]]ը, որտեղ էր [[Խորանաշատ վանք]]ը։ Դրանից հետո հնարավոր չի լինում այնտեղ շարունակել կրթության գործը։ Հովհաննես Վանականը իր աշակերտների հետ տեղափոխվում է [[Լորուտ]] գյուղի մոտ փորել տված քարայրը և շարունակում է ուսուցանել։ Սակայն 1236-ին մոնղոլ [[Մոլար Նուին]]ի հրոսակները հասնում են մինչև [[Տավուշ]], գրավում այն և կողոպտում քարայր-դպրոցն ու այնտեղ ապաստանած ժողովրդին։ Նրանք ուսուցչապետ Հովհաննես Վանականին և նրա աշակերտներից մի քանիսին, այդ թվում և Կիրակոսին, գերեվարում են։ Մի քանի ամիս անց փրկագնով Հովհաննես Վանականը ազատվում է, իսկ Գանձակեցին անմիջապես դիմում է փախուստի։ Գերեվարության ժամանակ նա ծանոթանում է մոնղոլ-թաթարական սովորույթներին, կենցաղային մանրամասներին, մասամբ նաև լեզվին, որոնց վերաբերյալ հետագայում բավականին նյութ է հաղորդել իր «Պատմություն Հայոց» աշխատության մեջ։