[[Պատկեր:French soldiers in the Franco-Prussian War 1870-71.jpg|մինի|250px|Ֆրանսիական զինվորներ 1870-1871թթ [[ֆրանս-պրուսական պատերազմ]]ի ժամանակ]]
'''Թնդանոթ''', հրանոթի տեսակ է, փողային [[հրետանի|հրետանու]] մյուս տեսակներից տարբերվում է [[Փող (հրազենի)|փողի]] մեզմեծ երկարությամբ (40-80 [[տրամաչափ]]), հեռահարությամբ, [[արկ]]ի սկզբնական արագությամբ, բայց փողի բարձրացման անկյունը քիչ է։ Պայմանականորեն համարվում է, որ 40 տրամաչափից քիչ [[Փող (հրազենի)|փողի]] երկարություն ունեցող թնդանոթները համարվում են [[թնդանոթ-հաուբից]]ներ: Թնդանոթները հիմնականում նախատեսված են [[Կրակի գետնամերձ հետագիծ|գետնամերձ հետագծով]] կրակ վարելու համար։ Թնդանոթից կարելի է կրակ վարել ինչպես փակ դիրքերից դեպի չդիտարկվող նշանակետեր(հրետանային մարտկոցներ, կենդանի ուժի կուտակումներ և շարասյուններ, բնակավայրեր), այնպես էլ ուղիղ նշանառությամբ([[ռազմանավ]]եր, [[տանկ]]եր, [[ամրաշինական կառույց]]ներ)։