«Պետրոս Հովհաննիսյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (286), ` → ՝ (41) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 9.
| Գործունեությունը = պատմաբան
աղբյուրագետ
պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ

[[Պատկեր:Http://www.hayagitaran.info/2013/03/818/|մինի|Պետրոս Հովհաննիսյան]]
'''Պետրոս Հովհաննեսի Հովհաննիսյան''' ([[հունիսի 22]] [[1944]]), ժամանակակից [[հայ]] պատմաբան, աղբյուրագետ, պատմական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր։

Տող 18 ⟶ 17՝
Պ.Հովհաննիսյանը պատմության ֆակուլտետի ուսանողներին դասավանդում է ինչպես Հայոց պատմության ընդհանուր դասընթաց, այնպես էլ «Հայոց պատմության աղբյուրագիտություն» և մի շարք մասնագիտական դասընթացներ՝ նվիրված XVI-XVIII դդ. հայ ազատագրական շարժումների ու Հայ Սփյուռքի պատմության հիմնահարցերին։ Նա միաժամանակ «Հայոց պատմության հիմնահարցեր» և «Հայ գաղթավայրերի պատմություն» առարկաներն է դասավանդում աստվածաբանության և արևելագիտության ֆակուլտետներում։ Նրա դասախոսություններին բնորոշ են նյութի մատուցման բարձր գիտական մակարդակը և մատչելիությունը։ Նա 1992-1994 թթ. դասախոսել է Համազգայինի Բեյրութի հայագիտական բարձրագույն հիմնարկում, 1995 թ. համատեղության կարգով՝ Սևանի Վազգենյան հոգևոր դպրոցում, իսկ 1999 թ. առայսօր՝ Ս.Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում (համալսարան), որտեղ կատարած իր գիտամանկավարժական բուռն գործունեության համար 2004 թ. արժանացել է Հայոց առաքելական եկեղեցու բարձրագույն պարգևներից մեկին՝ «Սուրբ Սահակ - Սուրբ Մեսրոպ» շքանշանին։ Գովեստի է արժանի, որ Պ. Հովհաննիսյանը գիտահանրամատչելի թեմաներով հաճախ հանդես է գալիս հանրապետության մամուլում և հեռուստատեսությամբ, պարբերաբար դասախոսություններ կարդում տարբեր կազմակերպություններում։

Իր դասախոսական գործունեությունը Պ. Հովհաննիսյանը զուգակցում է ակտիվ գիտական աշխատանքի հետ։ Նրա եռանդուն ջանքերի ու աշխատասիրության արդյունքում այսօր արդեն ունենք 300-ից ավելի ուսումնասիրություններ, այդ թվում մի քանի մենագրություններ, բազմաթիվ հոդվածներ, գրախոսություններ։ Պ.Հովհաննիսյանը հեղինակել և խմբագրել է բուհական «Հայոց պատմության հիմնահարցեր», միջնակարգ և ավագ դպրոցների «Հայոց պատմության» և «Հայոց եկեղեցու պատմության» դասագրքերի առանձին բաժիններ, խմբագրել շուրջ երեք տասնյակի հասնող աշխատություններ, որոնք բոլորն էլ արժանացել են մասնագետների ոչ միայն ուշադրությանը, այլև դրվատանքին և բարձր գնահատականին։ Հայագիտության մեջ կարևոր ներդրում են Հայկական հարցի և հայոց ցեղասպանության մատենագիտությանն ու պատմաբաններ [[Նիկողայոս Ադոնց]]ի, Ա. Հովհաննիսյանի, Ավ. Պերպերյանի և այլոց պատմագիտական ժառանգությանը նվիրված Պ.Հովհաննիսյանի աշխատությունները։ Նրա գործուն մասնակցությամբ են ստեղծվել հայ իրականության մեջ առաջին անգամ ընթերցողին ներկայացված «Ամենայն Հայոց կաթողիկոսներ» հանրագիտարանը (գլխավոր խմբագիր և հեղինակից)։

Այսօր էլ Պ.Հովհաննիսյանի գիտական հետաքրքրությունների կիզակետում եղել ու մնում է հայագիտության նշանավոր դեմքերից Նիկողայոս Ադոնցի պատմական ժառանգության ուսումնասիրությունը, որին էլ նա նվիրել է տասնյակ հոդվածներ և մի քանի մենագրություններ, հրատարակել ականավոր պատմաբանի «Երկերի»չորս մեծածավալ հատորները։

Ընթերցող հասարակության մեծ մասին հայտնի են Պ.Հովհաննիսյանի հայ թագավորների, կաթողիկոսների, հասարակական-պետական նշանավոր գործիչների մասին ՀՀ հանրագիտարանների և «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարանի բազմաթիվ հոդվածները։ Նա մի շարք գիտական խորհուրդների անդամ է և գիտական բազմաթիվ զեկուցումներով հանդես է եկել հանրապետական ու միջազգային մի շարք գիտաժողովներում։

Իր գիտամանկավարժական անբասիր գործունեության համար 2009 թվականին Հանրապետության նախագահի հրամանագրով Պ.Հ.Հովհաննիսյանին շնորհվել է «Հայաստանի վաստակավոր մանկավարժ» պատվավոր կոչում։

== Նիկողայոս Ադոնցի պատմագիտական ժառանգությանը նվիրված հրապարակումներ==