«Իվան Մարտոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Իվան Պետրովիչ Մարտոս''' (1754-1835), ռուս քանդակագործ: 1764-1773 թվականներին սովորել է Պետերբուրգի...»:
 
Տող 1.
'''Իվան Պետրովիչ Մարտոս''' ([[1754]]-[[1835]]), ռուս քանդակագործ: 1764-1773 թվականներին սովորել է [[Պետերբուրգ]]ի Գեղարվեստի ակադեմիայում, 1773-1779 թվականներին՝ [[Հռոմ]]ի Գեղարվեստի ակադեմիայի [[թոշակառու]]: Ռուսաստան է վերադարձել որպես կյասիցիզմի համոզված հետևորդ: Իր ստեղծագործություններում քաղաքացիական պաթոսը զուգորդել է կերպարների վեհության, կոմպոզիցիայի խստության, քանդակաձևերի պլաստիկության հետ: Մարտոսի [[մահարձան]]ները աչքի են ընկնում խոր քնարականությամբ, պլաստիկական լուծումների նրբագեղությամբ (Ս. Ս. Վոլկոնսկայայի մահարձանը, մարմար, [[1782]], Տրետյակովյան պատկերասրահ): Մարտոսի մոնումենտալ-դեկորատիվ քանդակի նշանավոր [[ռուս]] [[վարպետ]] է («Ակտեոն» [[արձան]]ը, [[բրոնզ]], [[1801]], ստեղծվել է Պետերգոֆի Մեծ կասկադի համար): 1804 թվականից աշխատել է իր հանրահայտ ստեղծագործության՝ Կ. Մինինի և Դ. Պոժարսկու հուշարձանի վրա ([[Մոսկվա]]յի [[Կարմիր հրապարակ]], բրոնզ, [[գրանիտ]], բացումը կատարվել է [[1818]] թվականին). կերպարներն օժտված են քաղաքացիական պաթոսով, հայրենիքի հանդեպ պարտքի մեծ զգացողությամբ: Մարտոսը նաև ստեղծել է է. Ռիշելյեի ([[1823]]-[[1828]], բրոնզ, [[գրանիտ]], [[Օդեսա]]) և այլ հուշարձաններ: Որպես Գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր ([[1779]] թվականից) և ռեկտոր ([[1814]] թվականից) դաստիարակել է 19-րդ դարի 1-ին կեսի բազմաթիվ ռուս [[քանդակագործ]]ներ:
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Ռուս քանդակագործներ]]