13 650
edits
No edit summary |
No edit summary |
||
Շանշյանի և Պռոշյանի ջանքերով թեմական դպրոցը սկսում է ծաղկել, դառնում է եռդասյան` իր երկու ծխական դպրոցներով։ Փոխվում է նաև դպրոցի անունը։ Այն կոչվում է «''Եղիշյան ազգային հոգևոր դպրոց''»` 5-րդ դարի պատմիչ [[Եղիշե]]ի անունով։
Այս դպրոցում է աշխատել նաև «[[Հայկական աշխարհ]]» ամսագրի խմբագիր [[Խորեն Ստեփանե]]ն։ Նրա տեսչությունը տևել է ընդամենը մեկ տարի։
1877-78 ուստարում Շուշու թեմական տեսուչ է եղել փիլիսոփայության դոկտոր, հետագայում [[Երևան]]ում հրատարակվող «[[Պսակ]]» թերթի խմբագիր և հասարակական գործիչ [[Վասակ Պապաջանյան]]ը։
Շուշու թեմականում կարճատև, բայց բեղմնավոր գործունեություն է ունեցել հայ ականավոր մանկավարժ [[Սեդրակ Մանդինյան]]ը։ Նրա շնորհիվ առաջին անգամ թեմականում ավանդվել է [[մանկավարժություն]], իսկ չորրորդ դասարանն ավարտողներից կազմվել է մանկավարժական հատուկ դասարան, որը տեղի ծխական դպրոցի համար պատրաստել է ուսուցիչներ։
|
edits