«Մակաբուծություն»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
No edit summary
No edit summary
'''Մակաբուծականություն''', '''պարազիտիզմ''', օրգանիզմների փոխհարաբերություն, երբ մի օրգանիզմ (մակաբույծը) օգտագործում է մյուսին (տիրոջը) որպես ապրելու միջավայր և սննդի աղբյուր:
 
Մակաբուծականությունը [[օրգանիզմ]]ների համակեցության ձևերից մեկն է, որի որակական առանձնահատկությունն այն է, որ միայն մակաբույծն է օգտագործում տիրոջը (միակողմանի կախում): Տարբերում են արտաքին մակաբուծականություն (էկտոմակաբուծականություն), երբ մակաբույծն ապրում է տիրոջ արտաքին ծածկույթների վրա, և ներքին մակաբուծականություն (էնդոմակաբուծականություն), երբ մակաբույծն ապրում է տիրոջ [[օրգան]]ներում և [[հյուսվածք]]ներում: Մակաբուծականությունը լինում է ժամանակավոր և մշտական: Ժամանակավոր մակաբուծականությունը արտահայտվում է տարբեր ձևերով. #. մակաբույծը (օրինակ, արյունածուծ մոծակները) ազատ ապրում է արտաքին միջավայրում և տիրոջ վրա է հարձակվում միայն սնվելու նպատակով, #.մակաբույծն (օրինակ, արգասային տզերը) ապրում է տիրոջից ոչ հեռու, #.մակաբույծը (օրինակ լվերը) տիրոջ վրա է անցկացնում իր ողջ կյանքը կամ զարգացման շրջանի մեծ մասը:
# մակաբույծը (օրինակ, արյունածուծ մոծակները) ազատ ապրում է արտաքին միջավայրում և տիրոջ վրա է հարձակվում միայն սնվելու նպատակով,
# մակաբույծն (օրինակ, արգասային տզերը) ապրում է տիրոջից ոչ հեռու,
# մակաբույծը (օրինակ լվերը) տիրոջ վրա է անցկացնում իր ողջ կյանքը կամ զարգացման շրջանի մեծ մասը:
 
Մշտական մակաբուծականության դեպքում մակաբույծը չի կարող ապրել առանց իր տիրոջ (օրինակ, մալարիայի պլազմոդիում, էխինոկոկ և այլն): Մակաբույծները հաճախ այս կամ այն չափով վնասում են տիրոջը: Ախտածին մակաբույծի ներկայությունը հիվանդություն կարող է և չառաջացնել, սակայն տերը մակաբույծի տարածման աղբյուր է դառնում (մակաբուծակրություն): Շատ մակաբույծներ հակածիններ են և տիրոջ օրգանիզմում առաջացնում են հակամարմիններ, որն իր հերթին հանգեցնում է իմունիտետի ռեակցիաների: Մակաբուծականության ուսումնասիրությամբ և մակաբույծների դեմ պայքարի միջոցների մշակման հարցերով զբաղվում են պարազիտոչոգիան, մանրէաբանությունը, վիրուսոչոգիան և ֆիտոպաթոչոգիան:
Անանուն մասնակից