«Անդրեյ Մելքոնյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Մելքոնյան Անդրեյ Խաչիկի''' [ծնվել է 1915 թվականին, գ․ Մելկանով (այժմ՝ Կրասնոդարի երկրամասում)],...»:
(Տարբերություն չկա)

13:52, 13 Մայիսի 2014-ի տարբերակ

Մելքոնյան Անդրեյ Խաչիկի [ծնվել է 1915 թվականին, գ․ Մելկանով (այժմ՝ Կրասնոդարի երկրամասում)], Սովետական Միության հերոս (սեպտեմբերի 13-ին,1944 թվական), գվարդիայի ավագ։ ՍՄԿԿ անդամ 1942 թվականից։ 1937 թվականին զորակոչվել է կարմիր բանակ։ 1939—1940 թվականին մասնակցել է Արևմտյան Բելոռուսիայի, Արևմտյան Ուկրաինայի ազատագրմանը, սովետա-ֆիննական պատերազմին։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, որպես սակրային ջոկի հրամանատար, 1942 թվականից մարտնչել է Կովկասի, Ստալինգրադի պաշտպանության, Ուկրաինայի ազատագրման համար։ Հերոսի կոչման արժանացել է 1944 թվականի ապրիլին՝ Դնեստրի գետանցման ժամանակ ցուցաբերած արիության համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։