«ԽՍՀՄ մեդալներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «մինի մինի մինի '''Մեդալներ...»:
(Տարբերություն չկա)

13:26, 13 Մայիսի 2014-ի տարբերակ

Մեդալներ ԽՍՀՄ, հատուկ ծառայության համար պետական պարգև (ԽՍՀՄ շքանշանների և պատվավոր կոչումների հետ)։ ԽՍՀՄ սահմանադրությամբ Մ․ սահմանելու և պարգևելու իրավունքը պատկանում է ԽՍՀՄ Գերագույն սովետի նախագահությանը։ Պարգեատրման ընդհանուր կարգը որոշվում է ԽՍՀՄ Գերագույն սովետի նախագահության 1958 թվականի փետրվարի 11-ի «ԽՍՀՄ շքանշաններով և մեդալներով պարգևատրելու կարգի մասին» հրամանագրով։ ԽՍՀՄ-ում (առ 1-ը մայիսի 1980 թվականը) սահմանված է 51 մ․։ Ըսա կրելու սահմանված կարգի Մ․ հետևյալն են՝ «Ոսկե աստղ»՝ Խորհրդային Միության հերոսի պատվանշան, «Մուրճ և մանգաղ»՝ սոցիալիստական աշխատանքի հերոսի պատվանշան, «խիզախության համար» (1938 թվականի հոկտեմբեր 17), Ուշակովի մեդալ (1944 թվականի մարաի 3), «Մարտական ծառայության համար» (1938 թվականի հոկա․ 17), «ԽՍՀՄ պետական սահմանի պահպանման համար» (1950 թվականի հուլիսի 3 (պարգետարելու իրավունքը պատկանում է ԽՍՀՄ Մինիստըրների խորհրդի անվտանգության պեա․ կոմիտեի նախագահին)), «Հասարակական կարգի պահպանման գերազանց ծառայության համար» (1950 թվականի նոյեմբեր 1), Նախիմովի մեդալ (1944 թվականի մարտի 3), «Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի 20-րդ տարին» (1938 թվականի հունվար 24), «Աշխատանքային արիության համար» (1938 թվականի դեկտեմբեր 27), «Աշխատանքային գերազանցության համար» (1938 թվականի դեկտեմբեր 27), «Աշխատանքային արիության համար (Մարտական արիության համար) ի նշանավորումն Վլադիմիր Իլյիչ Լենինի ծնընդյան 100-ամյակի» (1969 թվականի նոյեմբեր 5), «Հրդեհի ժամանակ խիզախության համար» (1957 թվականի հոկտեմբեր 31), «խեղդվողներին փրկելու համար» (1957 թվականի փետր․ 16), «Հայրենական պատերազմի պարտիզանին» 1-ին և 2-րդ աստիճանի (1943 թվականի փետր․ 2), «Լենինգրադի պաշտպանության համար» (1942-ի դեկա․ 22), «Մոսկվայի պաշտպանության համար» (1944-ի մայիսի 1), «Օդեսայի պաշտպանության համար» (1942 թվականի դեկտեմբեր 22), «Սևաստոպոլի պաշտպանության համար» (1942 թվականի դեկտեմբեր 22), «Մտալինգրադի պաշտպանության համար» (1942 թվականի դեկտեմբերի 22), «Կիևի պաշտպանության համար» (1961 թվականի հունիսի 21), «Կովկասի պաշտպանության համար» (1944 թվականի մայիսի 1), «Խորհրդային Անդրբևեռի համար» (1945 թվականի հունիսի 9), «Բեռլինի գրավման համար» (1945 թվականի հունիսի 9), «Բելգրադի ազատագրման համար» (1945 թվականի հունիսի 9), «Վարշավայի ազատագրման համար» (1945 թվականի հունիսի 9), «Պրագայի ազատագըրման համար» (1945 թվականի հունիսի 9), «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ 1941-1945 թթ․ աշխատանքային արիության համար» (1945 թվականի հունիսի 6), «1941-1945 թվականներին Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 20 տարին» (1965 թվականի մայիսի 7), «Հարավի սե մետալուրգիայի ձեռնարկությունների վերականգնման համար» (1948 թվականի մայիսի 18), «Դոնբասի ածխահանքերի վերականգնման համար» (1947 թվականի սեպւո․ 10), «Խոպան հողերի յուրացման համար» (1956 թվականի հոկա․ 20), «Մոսկվայի 800-ամյակի աոթիվ» (1947 թվականի սեպա․ 20), «Լենինգրադի 250-ամյակի առթիվ» (1957 թվականի մայիսի 16), «Խորհրդային բանակի Ա նավատորմի 30 տարին» (1948 թվականի փեարվարի 22), «ԽՍՀՄ զինված ուժերի 40 տարին» (1957 թվականի դեկտեմբերի 18), «ԽՍՀՄ զինված ուժերի 50 տարին» (1967 թվականի դեկտեմբերի 26), «Խորհրդային միլիցիայի 50 տարին» (1967 թվականի նոյեմբեր 20), «Մայրության մեդալ» 1-ին և 2-րդ աստիճանների (1944 թվականի հուլիսի 8), «Աշխատանքի վետերան» (1974 թվականի հունվար 18), «Մարտական ծառայության հաւքար» 1-ին և 2-րդ աստիճանների (1974 թվականի հոկտեմբեր 28), «1941-1945 թվականների Հայրենական պատերազմում հաղթանակի 30 տարին» (1975 թվականի ապրիլի 25), «ԽՍՀՄ զինված ուժերի վետերան» (1975 թվականի մայիսի 20), «Բայկալ-Ամուրյան մայրուղու շինարարության համար» (1976 թվականի հոկտեմբեր 8), «ՌԽՖՍՀ ոչ սեահողային շրջանների վերաֆոխության համար» (1977 թվականի սեպտեմբեր 30), «ԽՍՀՄ զինված ուժերի 60 տարին» (1978 թվականի հունվար 28)։ ԽՍՀՄ Գերագույն սովետի նախագահության լիազորությամբ և նրա անունից Մ-ով պարգեատրումը կատարվում է միութենական և ինքնավար հանրապետությունների Գերագույն սովետների Նախագահության, աշխատավորների դեպուտատների, երկրամասային, մարզային, քաղաքային գործադիր կոմիտեների կողմից։ Մ․ կրում են կրծքի ձախ կողմում, շքանշաններից հեաո, իսկ «Ոսկե ասաղ» և «Մուրճ ու մանգաղ» Մ․ բոլոր շքանշաններից և Մ-ներից վերև։ Մ-ի փոխարեն կարելի է կրել նրան համապատասխան գույնի ժապավենը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։