«Անտոն Մայիլյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Մանկավարժներ ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 1.
'''Մայիլյան''' Անտոն Սարգսի (16(28).3. [[1880]], [[Թիֆլիս]]-20.4.[[1942]], Բաքու), հայ խորհրդային կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ, երաժշտական-հասարակական գործիչ: Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1930):

Ընդհանուր կրթությունն ստացել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, մասնագիտականը՝ Թիֆլիսի երաժշտական [[ուսումնարան]]ում (1900-1904): Աշակերտել է Ք. Կարա-Մուրզային, Մ. Եկմալյանին, Ն. Կլենովսկուն, Ն. Նիկոլաևին: Ղեկավարել է Բաքվի Հայարտան երաժշտական սեկցիան, կազմակերպել թատերական-երաժշտական ստուդիա, երգչախմբեր, համերգներ տվել Անդրկովկասի հայաշատ քաղաքներում: [[1910]]-[[1917]] թվականին խմբագրել և հրատարակել է «[[Թատրոն և երաժշտություն]]» հանդեսը: Գրել է «Սաֆա» օպերան (1933, լիբրետոն Մայիլյանի, բեմադրվել է Բաքվում, Ախունդովի անվան օպերայի և բալետի թատրոնում, 1939), երաժշտական կատակերգություններ, բալետ, սիմֆոնիա, վոկալ-սիմֆոնիկ, կամերային-գործիքային երկեր, մանկական օպերաներ (այդ թվում՝ «Գյուլնազ տատի հեքիաթը», ըստ Ղ. [[Աղայանի]], [[1906]], «Չարաճճի Միկիչը», ըստ Հ. Թումանյանի, 1925), [[ռոմանսներ]], [[երգեր]], կատարել ժողովրդական երգերի մշակումներ և այլն: Իր գործունեությամբ նպաստել է Անդրկովկասի ժողովուրդների բարեկամության ամրապընդմանը: Մայիլյանի դուստրը՝ էլզա Անտոնի Մմայիլյանը (ծնվել է 21.10.[[1926]], Թբիլիսի), [[կոմպոզիտոր]] է, դիրիժոր և մանկավարժ:
{{ՀՍՀ}}
{{DEFAULTSORT:Մայիլյան, Անտոն}}
[[Կատեգորիա:Խմբավարներ]]
[[Կատեգորիա:ԿոմպոզիտորներՀայ խմբավարներ]]
[[Կատեգորիա:ՄանկավարժներՀայ կոմպոզիտորներ]]
[[Կատեգորիա:ԽմբավարներՀայ մանկավարժներ]]
[[Կատեգորիա:Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի աշակերտներ]]