«Գրիգոր Մանուչարյանց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Գրիգոր Մանուչարյանց'''(ծնվել է 1773 թվական գյուղ Հախումում (այժմ՝ ՀԽՍՀ Շամշադինի շրջանում)- մա...»:
 
Տող 1.
'''Գրիգոր Մանուչարյանց'''(ծնվել է [[1773]] թվական գյուղ Հախումում (այժմ՝ ՀԽՍՀ [[Շամշադին]]ի շրջանում)- մահացել է [[1846]] թվականին գ. Հախում), հայ ազատագրական շարժման գործիչ, [[արքեպիսկոպոս]]: Կրթությունն ստացել է Նոր Վարագա [[վանք]]ի վարժարանում: Հայ ժողովրդի ազատագրումը կապելով [[Ռուսաստան]]ի օգնության հետ՝ առաջին ռուս-պարսկական պատերազմի (1804-13թթ.) ժամանակ [[Ղազախ]]ի և [[Շամշադին]]ի հայ երիտասարդներից կազմել է 500 հոգուց բաղկացած հեծյալ ջոկատ և մասնակցել ռազմական գործողություններին: Մանուչարյանցի ջոկատը աչքի է ընկել ռուսական զորքերի երևանյան առաջին (1804 թվական), երկրորդ (1808 թվական) [[արշավանք]]ներում և հատկապես [[Նախիջևան]]ի գրավման (1808 թվականի նոյեմբեր) ժամանակ, որոնց համար պարգևատրվել է Ս. Գեորգի IV աստիճանի, Ս. Վլադիմիրի և Ս. Աննայի շքանշաններով: Երկրորդ ռուս-պարսկական պատերազմում (1826-28 թթ.)Մանուչարյանցի ջոկատը պաշտպանել է [[Լոռի]]-[[Փամբակ]]ի, Գիլիջանի և [[Ղազախ]]-[[Շամշադին]]ի բնակչությանը, ճնշել Բորչալուի խաների ու աղալարների հրահրած խռովությունը, պաշտպանել ռազմաստրատեգիական նշանակություն ունեցող ճանապարհները, ապահովել ռուսական բանակին պարենի և զինամթերքի մատակարարումը են: [[1826]] թվականի ամռանը Մանուչարյանցի ջոկատը հաղթական կռիվներ է մղել Զուրաբ խանի և Պարսկաստանի կողմն անցած վրաց արքայորդի Ալեքսանդրի զորքերի դեմ: Մասնակցել է նաև [[Երևան]]ի խանի զորքերի դեմ մարտերին և Երևանի գրավմանը: Մանուչարյանցի նախաձեռնությամբ և ջանքերով [[Շամշադին]]ի գյուղացիները ազատվել են խանաբեկական կախումից և ճանաչվել պետական գյուղացիներ: [[Արևելյան Հայաստան]]ը [[Ռուսաստան]]ին միացվելուց հետո Մանուչարյանցը վերադարձել է հայրենի գյուղ: Ղեկավարել է Նոր Վարագա վանքի վերանորոգման աշխատանքները, բացել ծխական դպրոց:
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:ազատամարտիկԱզատամարտիկներ]]