«Գրիգոր Մանուչարյանց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Գրիգոր Մանուչարյանց'''(ծնվել է 1773 թվական գյուղ Հախումում (այժմ՝ ՀԽՍՀ Շամշադինի շրջանում)- մա...»:
(Տարբերություն չկա)

12:54, 12 Մայիսի 2014-ի տարբերակ

Գրիգոր Մանուչարյանց(ծնվել է 1773 թվական գյուղ Հախումում (այժմ՝ ՀԽՍՀ Շամշադինի շրջանում)- մահացել է 1846 թվականին գ. Հախում), հայ ազատագրական շարժման գործիչ, արքեպիսկոպոս: Կրթությունն ստացել է Նոր Վարագա վանքի վարժարանում: Հայ ժողովրդի ազատագրումը կապելով Ռուսաստանի օգնության հետ՝ առաջին ռուս-պարսկական պատերազմի (1804-13թթ.) ժամանակ Ղազախի և Շամշադինի հայ երիտասարդներից կազմել է 500 հոգուց բաղկացած հեծյալ ջոկատ և մասնակցել ռազմական գործողություններին: Մանուչարյանցի ջոկատը աչքի է ընկել ռուսական զորքերի երևանյան առաջին (1804 թվական), երկրորդ (1808 թվական) արշավանքներում և հատկապես Նախիջևանի գրավման (1808 թվականի նոյեմբեր) ժամանակ, որոնց համար պարգևատրվել է Ս. Գեորգի IV աստիճանի, Ս. Վլադիմիրի և Ս. Աննայի շքանշաններով: Երկրորդ ռուս-պարսկական պատերազմում (1826-28 թթ.)Մանուչարյանցի ջոկատը պաշտպանել է Լոռի-Փամբակի, Գիլիջանի և Ղազախ-Շամշադինի բնակչությանը, ճնշել Բորչալուի խաների ու աղալարների հրահրած խռովությունը, պաշտպանել ռազմաստրատեգիական նշանակություն ունեցող ճանապարհները, ապահովել ռուսական բանակին պարենի և զինամթերքի մատակարարումը են: 1826 թվականի ամռանը Մանուչարյանցի ջոկատը հաղթական կռիվներ է մղել Զուրաբ խանի և Պարսկաստանի կողմն անցած վրաց արքայորդի Ալեքսանդրի զորքերի դեմ: Մասնակցել է նաև Երևանի խանի զորքերի դեմ մարտերին և Երևանի գրավմանը: Մանուչարյանցի նախաձեռնությամբ և ջանքերով Շամշադինի գյուղացիները ազատվել են խանաբեկական կախումից և ճանաչվել պետական գյուղացիներ: Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացվելուց հետո Մանուչարյանցը վերադարձել է հայրենի գյուղ: Ղեկավարել է Նոր Վարագա վանքի վերանորոգման աշխատանքները, բացել ծխական դպրոց:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։