«Ալեքսանդր Հովհաննիսյան (դերասան)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (8) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
'''Ալեքսանդր Հովհաննիսյան''' (Սաշա) Անդրեասի [ապրիլի 24 (6.5).1895, [[Բաքու]] —մայիսի 15, 1949, Բաքու], հայ սովետական դերասան։ Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1940)։ ՍՄԿԿ անդամ 1940-ից։

Մասնակցել է սիրողական, իսկ 1914-ից՝ Սիրանույշի, Հ. Աբելյանի խմբերի ներկայացումներին։ 1918-ին եղել է Բաքվի կոմունայի պաշտպաններից, ապա անցել է Պարսկաստան՝ միացել Ա. Արմենյանի թատերախմբին։ 1921-ին վերադարձել է Բաքու, աշխատել նաև Թիֆլիսի, Ալեքսանդրապոլի քաղլուսվարի, Երևանի հեղափոխության թատրոններում։ 1925—49-ին եղել է Բաքվի հայկական թատրոնի առաջատար ուժերից, դրամատիկական տաղանդով, նուրբ հումորով օժտված արտիստ։ Լավագույն դերակատարումներից են՝ Պեպո, Զիմզիմով, Փարսիդ ([[Սունդուկյան]]ի «Պեպո», «Քանդած օջախ»), Ռուստամ, Բարխուդար, էլիզբարով ([[Շիրվանզադե]]ի «Նամուս», «Պատվի համար»), Օթար բեկ (Ցուժին-Սումբատովի «Դավաճանություն»), Քաղաքագլուխ (Դոգոլի «Ռևիգոր»), Օթելլո ([[Շեքսպիր]]ի «Օթելլո»), Շահնազար (Զաբարլիի «Յաշար»), Մելիք աղա, Ասլան ամի (Վաղարշյանի «Օղակում», «Վանքաձոր»)։
{{DEFAULTSORT:Հովհաննիսյան, Ալեքսանդր}}
 
[[Կատեգորիա:Հայ դերասաններ]]
[[Կատեգորիա:1895 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1949 մահեր]]