«Սազ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Սազ''', լարային կսմիթվող նվագարան։ Տարածված է [[Կովկաս]]ում, [[Մերձավոր Արևելք]]ում։ Տանձաձև իրանը (թթենուց կամ ընկուզենուց) ծածկված է բարակ կափարիչով, որի վրա կան ձայնադարձիչ անցքեր, կոթին զետեղված են փարդաներ։ Լարերը մետաղյա՝ բաժանված են 3 կամ 4 երկսնդամ կամ եռանդամ ունիսոն խմբերի։ Առաջին խումբը մեղեդիական նշանակում ունի, 2-րդը՝ ձայնառության, 3-րդը՝ լրացուցիչ ներդաշնակային, մասամբ էլ մեղեդիական։ Լարվածքը սովորաբար կվարտա-կվինտային է, փարդաների օգնությամբ ստացվող հնչյունաշարը, որպես կանոն, դիատոնիկ։ ՆւիսգումՆվագում են ոսկրյա կամ եղջյուրյա կնտնտոցով՝ հարվածելով բոլոր լարերին միաժամանակ, ուստի մեղեդին շարունակ ուղեկցվում է ներդաշնակային գունեղ ֆոնով։ Տեմբրը զնգուն է, բայց փափուկ։ [[Հայաստան]]ում սազն առավելապես աշուղական նվագարան է, իր երգեցողությանը սազով է նվագակցել, օրինակ Շիրինը։ [[1925]] թվականին Վ․ Բանին իր Արևելյան սիմֆոնիկ նվագախմբի համար ստեղծել էր սազերի ընտանիք՝ ջուռա, չոնգուր, սազ-բարիտոն և բաս (ներկայումս գործածական չէ)։ Սազերի ունիսոն խումբ կիրառվել է Հայկական ժողովրդական երգի ու պարի պետական անսամբլում (մինչև [[1957]] թվականը)։ Սազը հիշատակված է «[[Սասունցի Դավիթ]]» [[էպոս]]ում:
 
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Հայկական ժողովրդականերաժշտական նվագարաններգործիքներ]]
[[Կատեգորիա:Երաժշտություն]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սազ» էջից