«Ջրաբանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Հիդրոլոգիա ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 1.
'''Հիդրոլոգիա''' , ջրաբանություն, գիտություն, որը զբաղվում է բնական ջրերի և նրանցում ընթացող երևույթների ու պրոցեսների ուսումնասիրությամբ:

Երկրաֆիզիկական [[գիտություն]] է՝ սերտորեն կապված աշխարհագրական, երկրաբանական և կենսաբանական գիտությունների հետ: Ուսումնասիրության առարկան [[ջրային օբյեկտներ]]ն են ([[օվկիանոս]]ներ, [[ծով]]եր, [[գետ]]եր, [[լիճ|լճեր]], [[ջրամբար]]ներ, [[ճահիճ]]ներ), [[ձնածածկույթ]]ի, [[սառցադաշտ]]երի, ստորերկրյա ջրերի ձևով և հողերում խոնավության կուտակումները: ժամանակակիցԺամանակակից հիդրոլոգիաի հիմնական խնդիրներն են՝ բնության մեջ ջրի շրշապաույտիշրջապաույտի ուսումնասիրումը, մարդու գործունեության ազդեցությունը նրա վրա, ջրային օբյեկտների ռեժիմի և հիդրոլոգիական տարրերի (ջրի մակարդակ, ծախս, [[ջերմաստիճան]] և այլն) անալիզի, դրանց տատանումների օրինաչափությունների բացահայտումը: Հիդրոլոգիաի գործնական կիրառումը ջրային ռեսուրների ժամանակակից վիճակի գնահատումն է, նրանց ապագայի կանխագուշակումը և ռացիոնալ օգտագործման հիմնավորումը: Կապված ջրային օբյեկտների առանձնահատկությունների և նրանց ուսումնասիրման [[մեթոդ]]ների հետ հիդրոլոգիան բաժանում են՝ [[օվկիանոսագիտություն|օվկիանոսագիտության]] (ծովերի հիդրոլոգիա), ցամաքի հիդրոլոգիայի (կամ ցամաքի մակերեսային ջրերի հիդրոլոգիա) և հիդրոերկրաբանության (ստորերկրյա ջրերի հիդրոլոգիա ): Որպես գիտություն ձևավորվել է 20-րդ դարի սկզբներին:
{{ՀՍՀ}}