«Վարք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (8) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 9.
 
== Ադիկտիվ (կախվածությունների հակված) վարք ==
 
Ադիկտիվ վարքն արտահայտվում է որոշ նյութեր ընդունելով կամ որոշակի առարկաների կամ գործունեության ձևերի վրա կենտրոնանալով` իրականությունից հեռանալու ձգտման մեջ, որն ուղեկցվում է ուժեղ [[զգացմունքներ]]ով։ [[Հոգեկան վիճակներ|Հոգեկան վիճակը]] փոփոխող որոշակի նյութերի օգտագործումը, որևէ առարկայից կամ մարդուց [[կախվածություն]]ը երբեմն այնպիսի չափեր է ընդունում, որ սկսում է կառավարել մարդու կյանքը` դարձնելով նրան անօգնական, զրկում է պայքարելու [[կամք]]ից։ Ադիկտիվ վարքի հակումը հաճախ ի հայտ է գալիս, երբ մարդու կյանքում որոշ բարդություններ են սկսվում (նախկին իդեալների կորուստ, [[հիասթափություն]] մասնագիտությունից, սիրելի աշխատանքի կորուստ, [[ընտանիք]]ի կորուստ, սոցիալական մեկուսացում և այլն)։ Այդ ժամանակ է, որ թույլ մարդիկ սկսում են [[ալկոհոլ]] կամ [[թմրանյութեր]] ընդունել, տարվում են մոլեխաղերով, սկսում են չափից շատ ուտել կամ հակառակը` իրենց սովի են մատնում։ Հնարավոր է, որ չափից ավելի տարվեն որևէ գործունեությամբ։ Ադիկտիվ մոտեցման դեպքում զգացմունքային կապերը ոչ թե մարդկանց հետ են զարգանում, այլ` անշունչ երևույթների։ Այդ ժամանակ է զարգանում «[[մտածողություն]]ն ըստ [[ցանկություն|ցանկության]]»։ Այսինքն` մարդը գիտակցաբար` ինքնապաշտպանության նպատակով, իրական է համարում միայն այն, ինչը համապատասխանում է իր ցանկություններին։ Նման մարդու համար շրջապատի մարդիկ միայն [[մանիպուլյացիա]]յի առարկա են, ինչի հետևանքով էլ նրանց հանդեպ բացասական վերաբերմունք է ձևավորվում։
 
Տող 64 ⟶ 63՝
 
== Սուիցիդալ վարք ==
 
Սուիցիդալ վարքը ([[Ինքնասպանություն|ինքնասպանության]] տրամադրվածություն) արտահայտվում է ինքնասպանության իրագործման բարձր ռիսկով։ Հնարավոր են ինքնասպանության հետևյալ տիպերը` կախված սոցիալական միջավայրի հետ անհատի շփումների առանձնահատկություններից.
* «անեմիկ» ինքնասպանություն` կապված կյանքում ճգնաժամային իրավիճակների, անձնական ողբերգությունների հետ (հարազատի կորուստ, ունեցվածքի կորուստ և այլն)
Տող 75 ⟶ 73՝
* նախկին իդեալների կործանում։
 
=== Սուիցիդալ վարքի պատճառները ===
 
* Ընտանեկան հարաբերություններ
* Հիվանդություններ, այդ թվում` հոգեկան
Տող 91 ⟶ 88՝
 
==== Ինքնասպանության հիմնական պատճառներ ====
 
# մեկուսացվածություն` զգացողություն, որ քեզնով ոչ ոք չի հետաքրքրվում ու չի հասկանում
# անօգնականություն` երբ մարդն զգում է, որ իր կյանքն ինքը չի կառավարում
Տող 97 ⟶ 93՝
# անհուսություն` երբ ապագան ոչ մի լավ բան չի խոստանում
 
===== Նպաստող հանգամանքներ =====
===== Սուիցիդալ վարքին նպաստում են. =====
# սովորական մարդու անհատականության անտեսում
# յուրաքնաչյուր անհատականության անկրկնելիության, եզակիության զգացումի ոչնչացում
Տող 107 ⟶ 104՝
# ընտանիքում պաթոլոգիական հոգեբանական կլիման
# ծնողների անկարողությունը երեխաների կյանքը դարձնել երջանիկ, նրանց մոտ ինքնվստահության, պետքականության, կյանքի հանդեպ սիրո զգացումներ զարգացնելու անկարողությունը։
 
== Ագրեսիվ վարք ==
Ագրեսիան դրդապատճառային վարք է, որը շատ հաճախ կարող է վնաս պատճառել մեկ այլ օբյեկտի կամ մարդկանց, ովքեր իրենց մոտ [[դեպրեսիա]], անհարմարություն, [[լարվածություն]], ճնշված վիճակ են առաջացնում։ «Ագրեսիա» հասկացությունը գրականության մեջ օգտագործելով` որոշ հետազոտողներ հասկանում են ուժեղ ակտիվություն, ինքնահաստատման ձգտում ։«Ագրեսիա» ասելով հասկանում են նաև թշնամության փաստեր, ջարդեր, այսինքն գործողություններ, որոնք առաջացնում են կենդանի կամ անկենդան օբյեկտների քայքայում։Միևնույն ժամանակ հեղինակները առանձնացնում են «ագրեսիա» հասկացությունը որպես վարքի ձև և «ագրեսիվությունը»որպես անձի հոգեկանի վիճակ: Ընդ որում՝ ագրեսիային բնորոշողը համարվում է վարքը, որը վնաս է հասցնում:Այդ վնասը կարող է լինել ինչպես ուղղակի, այնպես էլ`անուղղակի , օրինակ՝ բամբասանք տարածելը: «Ագրեսիա» հասկացությանը որպես հոմանիշներ օգտագործվում են «դեստրուկտիվություն», «չզսպվածություն», «դաժանություն» հասկացությունները, իսկ «ագրեսիվությունը» համարվում է hակվածություն կոնֆլիկտային վարքի կամ ձգտում ջարդելու։
 
Ն.Դ. Լևիտովը ագրեսիվության վիճակը նկարագրում է որպես ինքնակառավարումը կորցնելու հետևանքով առաջացած զայրույթի զգացում։
 
Բազմաթիվ հոգեբաններ են անդրադարձել ագրեսիայի ուսումնասիրման խնդրին, օրինակ [[Զիգմունդ Ֆրոյդ|Զ. Ֆրոյդը]], Ա. Բասը, Լ. Բերկովիչը։ Ա. Բասը առաջ քաշեց ինստրումենտալ և թշնամական ագրեսիա հասկացությունները։ Է. Ֆրոմը առանձնացրեց ագրեսիայի բարորակ և չարորակ տեսակները։ Ագրեսիան կարող է լինել ինչպես կանխամտածված, այնպես էլ ոչ դիտավորյալ։
 
=== Ագրեսիայի տեսակները ===
Տող 129 ⟶ 126՝
Երեխաների մոտ ագրեսիվ վարքը կարող է ունենալ պաշտպանական նշանակություն և [[պաշտպանական մեխանիզմներ|հոգեբանական պաշտպանական մեխանիզմները]] արդարացնում են նրա ագրեսիվ վարքը։ Յուրաքանչյուր տարիքային փուլ ունի զարգացման իր սպեցիֆիկ ձևը։Տարիքային պահանջներին հարմարվելը հաճախ կարող է ուղեկցվել ագրեսիվ ռեակցիաներով։Տարիքային ճգնաժամերը, որոնք ուղեկցվում են ագրեսիայի աճով,կապված են նոր [[Պահանջմունքների տեսությունը|պահանջմունքների]] հայտնվելու հետ,որոնք չեն բավարարվում առկա հարաբերություններում ու կարողություններում։ Փոքր երեխաները ցանկանալով պահպանել ծնողական սերը, հակված են դաժանություն ցուցաբերել փոքր քրոջ կամ եղբոր նկատմամբ։
 
=== Ֆրուստրատիվ ագրեսիվության տեսությունը ===
 
Գոյություն ունեն ագրեսիվության պրոբլեմի հետազոտության բազմաթիվ [[բիհևյորիստական մոտեցում]]ներ, բայց ագրեսիայի և բռնության միակ ընդհանուր տեսությունը հանդիսանում է Ջոն Դոլլարդի տեսությունը, որն ուղղված էր ցանկացած ագրեսիայի պատճառի բացահայտմանը։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Վարք» էջից