«Մարտենյան արտադրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Մարտենյան արտադրություն''', մարտենյան վառարաններ ու ընթացող պողպատահալման պրոցես: Որպես ելանյո...»:
(Տարբերություն չկա)

10:59, 11 Մայիսի 2014-ի տարբերակ

Մարտենյան արտադրություն, մարտենյան վառարաններ ու ընթացող պողպատահալման պրոցես: Որպես ելանյութ օգտագործում են պողպատի ջարդոնը և թուջը (հեղուկ կամ պինդ վիճակում): Մ. ա., ինչպես և պողպատի արտադրության մյուս տեսակները , սև մետաչուրգիայի ընդհանուր արտադրական ցիկլի երկրորդ օղակն է:Մարտենյան պրոցեսի ընթացքում բովախառնուրդը հալվում է, ապա գերտաքացվում և բերվում համապատասխան քիմիական բաղադրության (հեռացվում են ածխածինը, սիլիցիումը, մանգանը, ինչպես նաև անցանկալի խառնուկները՝ ֆոսֆորը և ծծումբը): Լեգիրված պողպատ ստանալու նպատակով պրոցեսի վերջում հալույթին ավելացնում են լրացուցիչ տարրեր: Ըսա վառարանի պատվածքի նյութի մարտենյան պրոցեսը լինում է հիմնային կամ թթվային: Առավել տարածված է հիմնային պրոցեսը, որը հնարավորություն է տալիս վերամշակելու ցանկացած բովախառնուրդային նյութեր, այդ թվում նան ֆոսֆորի և ծծմբի մեծ պարունակությամբ: Թթվային պրոցեսի առավելությունն այն է, որ դրա միջոցով կարելի է ստանալ բարձր մեխանիկական հատկություններով օժտված պողպատ՝ գազի և ոչ մետաղական խառնուկների փոքր պարունակությամբ: Մարտենյան պրոցեսում հիմնականում օգտագործում են գազային վառելիք (կոքսադոմնային և բնական): Այրման պրոցեսը խթանելու նպատակով ներփչվող օդը հարստացնում են թթվածնով: Մարտենյան պրոցեսում պողպատահալման ընդհանուր տևողությունը կախված է վառարանի տարողությունից և արտադրության պայմաններից: Օրինակ, 200 տ տարողությամբ վառարաններում այն անում է 8-9 ժ, իսկ 500 տ տարողությամբ վառարաններում հասնում է 12 ժ-ի:Մ. ա-յան հիմնական ցուցանիշը վառարանի հատակի 1 մ2-ից ստացվող պողպատի օրական զանգվածն է՝ տ-ներով (արդի վառարաններում այն կազմում է 12-20 տ):

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։