«Ֆիդիաս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
տեղեկաքարտ
No edit summary
Տող 17.
}}
 
'''Ֆիդիաս''' կամ '''Փիդիաս''' (('''{{Polytonic|Φειδίας}}''') ,[[մ.թ.ա. 5-րդ դարհույն]] - [[մ.թ.ա. 431քանդակագործ]]), հույն քանդակագործ, բարձր դասական [[Արվեստ|արվեստի]] խոշորագույն վարպետ։
 
Ստեղծագործությունները հայտնի են անտիկ հեղինակների նկարագրություններից ու պատճենահանված օրինակներից։ Մեծ հանբավ են ունեցել Աթենաս Պրոմաքսոսի բրոնզե հսկա արձանը, կանգնեցված [[Աթենքի Ակրոպոլիս]]ում` ի հիշատակ պարսիկների դեմ հաղթանակի, [[խրիսոէլեֆանտինային քանդակագործություն|խրիսոէլեֆանտինային քանդակագործության]] եղանակով կատարված օլիմպիական [[Զևս]]ի (համարվում է [[աշխարհի յոթ հրաշալիքներ]]ից մեկը) և [[Պարթենոն]]ի տաճարի [[Աթենաս Պարթենոս]]ի մեծաչափ արձանները:
== Մանկություն ==
Ֆիդիասի մանկությունն ու պատանեկությունը համընկել են [[Հույն-պարսկական պատերազմներ|հույն-պարսկական պատերազմների]] տարիներին: Ըստ [[Պլուտարքոս|Պլուտարքոսի]]՝ [[Աթենք|Աթենքում]] [[Ակրոպոլիս|Ակրոպոլիսի]] վերականգնման ժամանակ Ֆիդիասը եղել է Աթենական պետության ղեկավարի՝ Պերիկլեսի խորհրդականն ու օգնականը:
 
 
Աշխարհում պահպանված առաջին [[ինքնապատկեր]]ը` քանդակել է Ֆիդիասը Աթենասի վահանի վրա 438 թվականին մ.թ.ա.։
== Ստեղծագործություններ ==
Ֆիդիասի ստեղծագործությունները հայտնի են անտիկ հեղինակների նկարագրություններից ու պատճենահանված օրինակներից: Հանրահայտ են նրա կերտած Աթենաս Պրոմաքոսի [[Բրոնզ|բրոնզե]] հսկա արձանը (մ. թ. ա. մոտ 460 թ.)՝ տեղադրված Աթենքի Ակրոպոլիսում` ի հիշատակ պարսիկների դեմ հաղթանակի, քրիզոէլեֆանտային քանդակագործության եղանակով (ոսկու և փղոսկրի համադրություն) ստեղծած [[Զևս|Զևսի]] (կանգնեցվել է [[Օլիմպիա|Օլիմպիայում]]՝ Զևսի տաճարում. [[Աշխարհի յոթ հրաշալիքներ|աշխարհի 7 հրաշալիքներից]] է) և Պարթենոնի տաճարի Աթենաս Պարթենոսի (մ. թ. ա. 438 թ.) մեծածավալ մարմարե արձանները: Լավագույն գործերից են նաև «Վիրավոր ամազոնուհին» ([[Կապիտոլիումի թանգարան]], [[Հռոմ]]), «Լեմնոսյան Աթենասը» (պատճենը Դրեզդենում է), որը կերտել է մ. թ. ա. 450–440 թթ-ին՝ Լեմնոս կղզում բնակվող աթենացիների համար:
Ճարտարապետության և քանդակագործության համադրության կատարյալ օրինակներից է Պարթենոնի տաճարը (մ. թ. ա. 438–432 թթ., մարմարակերտ նմուշները` Բրիտանական թանգարանում ([[Լոնդոն]]), Լուվրում ([[Փարիզ]]), Ակրոպոլիսի թանգարանում (Աթենք)), որն ավերվել է [[1687]] թվականին (վերականգնվել է մասնակիորեն): Ֆիդիասի ստեղծագործությունը համաշխարհային արվեստի բարձրագույն նվաճումներից է, նրա ստեղծած կերպարներում համադրված են կենսականությունը, դասական ներդաշնակությունն ու գեղեցկությունը:
== Պատկերասրահ ==
<gallery>
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ֆիդիաս» էջից