«Մեծոփավանքի դպրոց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
ավելացվեց Կատեգորիա:Դպրոցներ ՀոթՔաթ գործիքով
Տող 1.
'''Մեծոփավանքի Դպրոց''', գործել է 12-րդ դարի վերջերից, Մեծոփավանքում։ 13-րդ դարի սկզբներին դպրոցը ղեկավարել է «յոյժ իմաստուն և գիտնական» Թովման, իսկ դարավերջին՝ [[Գլաձոր]]ի համալսարանի առաջին սաներից մեկը՝ [[Մխիթար Սասնեցի]]ն (մինչև [[1337]] թվականը)։ Նրան գործակցել է իր ուսումնակից [[Հովհաննես Ոսպնակեր Արճիշեցի]]ն։ Այստեղ սովորելու էին գալիս [[Վանա լիճ|Վանա լճի]] շրշակա գյուղերից և հեռավոր վայրերից։ Մեծավանքի դպրոցում ստեղծվել են մատենագրական երկեր, ընդօրինակվել ձեռագրեր։ Մխիթար Սասնեցու րաբունապետության ժամանակ Մեծոփավանքի դպրոցը, [[Գլաձորի համալսարան]]ի ղեկավարությամբ, պայքարել է [[Հռոմ]]ի միարարների (ունիթոռների) դեմ, և այդ պայքարն այնուհետև դարձել է դպրոցի հիմնական նպատակներից մեկը։ 14-րդ դարի վերջերին դպրոցի վարդապետը եղել է [[Տաթևի համալսարան]]ի սան, [[Հովհաննես Որոտնեցի|Հովհաննես Որոտնեցու]] աշակերտ [[Հովհաննես Մեծոփեցի]]ն, որը վերակառուցել է վանքը և օժանդակ շինություններ կառուցել։ [[1408]] թվականին [[Գրիգոր Տաթևացի]]ն [[Մեծոփավանք]]ում հիմնադրել է բարձր տիպի դպրոց (160 աշակերտով և 8 վարդապետով), որտեղ ավելի ուշ րաբունապետ են եղել Գրիգոր Խչաթեցին ու [[Թովմա Մեծոփեցի]]ն։ Մեծոփավանքի դպրոցը փաստորեն Խառաբաստա և [[Տաթև]]ի բարձր տիպի դպրոցների շարունակությունն էր։ Մեծոփավանքի դպրոցում ծաղկել է հատկապես գրչության և մանրանկարչության [[արվեստ]]ը։ Սաներից հայտնի են 22 ընտիր գրիչներ՝ [[Հովհաննես Մանկասարենց]]ը, [[Հունան]]ը, Հակոբը, Հովհաննես Բաղիշեցին, Պետրոսը, Թովման, Ղազարը, Մկրտիչը, [[Զաքարիա]]ն, Հակոբ Բերկրեցին, Կարապետ Վանեցին, Ստեփանոսը, Հայրապետը, Ներսեսը, [[Հովհաննես Արծկեցի]]ն, Կիրակոս Բանասերը և ուրիշներ, որոնցից մեզ է հասել շուրջ 200 ձեռագիր։ Մանրանկարչության ներկայացուցիչն է դպրոցի սան Մինաս ծաղկողը, որին աշակերտել են նշանավոր ծաղկողներ Կարապեա Բերկրեցին, [[Կարապետ Աղթամարցի]]ն։ Հայտնի է նաև Հայրապետ կազմողը։ Մեծոփավանքում խմբագրվել, սրբագրվել, մեկնվել են բազմաթիվ [[երկ]]եր, շարադրվել պատմություններ, տոմարագիտական, գրչության [[արվեստ]]ի, երաժշտության վերաբերյալ երկեր, նկարազարդվել, կազմվել, նորոգվել են բազմաթիվ գրքեր։ Անապահով է եղել դպրոցի վիճակը․ մի քանի անգամ տեղափոխվել է մերթ [[Բաղեշ]], մերթ Մշո [[Առաքելոց վանք]]։ Թովմա Մեծոփեցուն փոխարինել է իր դասընկեր Սարգիս վարդապետը։ 16-րդ դարում Մեծոփավանքը այրվել է։ 17-րդ դարից հիշվում է միայն Մեծոփվանքի դպրոցի մատենադարանը, որը կողոպտվել է [[1895]] թվականին։ Պահպանված 100 ձեռագրերը [[1915]] թվականին անցել են քրդերի ձեռքը։
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Դպրոցներ]]