«Ֆորսետի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Ֆորսետի''' (հին սկանդ. Forseti - նախագահ), [[սկանդինավյան դիցաբանություն|գերմանա-սկանդինավյան դիցաբանությունում]] Բալդրի և Նաննայի որդին, արդարության և արդարադատության աստվածը, ով լուծում է ծագած վեճերը և հաշտեցնում վիճաբանողներին: Ֆորսետին ամենաիմաստուն և ամենապերճախոս ասերից էր:
 
[[Պատկեր:Forseti zu Gericht sitzend.jpg|300px|մինի|աջից|«Դատարանում նստած Ֆորսետին», Կարլ Էմիլ Դյոպլեր, [[1881 թվական|1881 թ.]]]]
 
Ասգարդում` խորհրդի դահլիճում, նրան գահ շնորհվեց, ընդ որում` աստվածները որոշեցին, որ նա արդարության և արդարադատության հովանավորը պետք է լինի: Ֆորսետին իշխում էր Գլիտնիրում (հին սկանդ. Glitnir - «փայլող»): Այստեղ էլ նստած նա լուծում էր մարդկանց և աստվածների վեճերը, համբերատար կերպով հարցեր տալով նրանց և լսելով երկու կողմերին էլ և այնպիսի որոշումներ էր կայացնում, որ ոչ ոք երբեք կասկածի տակ չէր դնում դրանց արդարացիությունը: Ֆորսետիի պերճախոսությունն ու համոզելու ընդունակությունն այնքան մեծ էին, որ նրա խոսքերը միշտ հասնում էին լսողների սրտերին և նրան միշտ հաջողվում էր հաշտեցնել նույնիսկ ամենաանհաշտ թշնամիներին: Բոլոր նրանք, ովքեր հեռանում էին նրա դղյակից, ապրում էին խաղաղությամբ և չէին համարձակվում դրժել նրան տրված երդումը, քանի որ վախենում էին նրա բարկությունից, ինչին անմիջապես հետևելու էր մահը:
 
 
Որպես արդարության աստված` Ֆորսետին պարտավոր էր նախագահել յուրաքանչյուր դատական նիստի ժամանակ: Նրան դիմում էին բոլորը, ովքեր պետք է ենթարկվեին դատաքննության և ասում էին, որ նա միշտ օգնում էր նրանց, ովքեր արժանի էին դրան:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ֆորսետի» էջից