«Հովհաննես Մելքոնյան»–ի խմբագրումների տարբերություն

հայ դրամատուրգ, գրող
Content deleted Content added
Նոր էջ «'''Հովհաննես Ռուբենի Մելքոնյան''' (ծնվել է փետրվարի 27-ին 1937, գյուղ Անիպեմզա (Արթիկի շրջանում)), հայ...»:
(Տարբերություն չկա)

13:53, 10 Մայիսի 2014-ի տարբերակ

Հովհաննես Ռուբենի Մելքոնյան (ծնվել է փետրվարի 27-ին 1937, գյուղ Անիպեմզա (Արթիկի շրջանում)), հայ սովետական գրող, դրամատուրգ։ ՍՄԿԿ անդամ 1966 թվականից։ Ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակոււտետը (1960)։ Հեղինակ է «Քարավան» (1971), «Հեռավոր հողի ձայնը» (1973), «Հարցաքննություն» (1977), «Մոր ձայնը» (1980) վիպակների ու պատմվածքների ժողովածուների։ Բեմադրվել են նրա «Հայր Տոնապետի մենախոսությունը» (հե ղինակակից՝ Գ․ Չալիկյան, 1973), «Հրաժարական» (1978) պիեսները։ Մելքոնյանի սցենարով նկարահանվել է «Խոնարհվիր վաղվա օրվան» գեղարվեստական կինոնկարը (1979)։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ՍՍՀՄ և այլ ժողովուրդների լեզուներով։ Մելքոնյանի ստեղծագործական թեմատիկայի ընդգրկումը լայն է, բազմաբնույթ, ակունքը ժողովրդական ավանդույթներն են, նյութը՝ ետպատերազմյան և ժամանակակից կյանքը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։