«Զարեհ Մելքոնյան»–ի խմբագրումների տարբերություն

հայ գրող
Content deleted Content added
Նոր էջ «'''Զարեհ Մելքոնյան'''(ծնվել է 1924, Հալեպ), հայ գրող։ Նախնական կրթությունն ստացել է Հալեպի Հայկազյան...»:
(Տարբերություն չկա)

13:28, 10 Մայիսի 2014-ի տարբերակ

Զարեհ Մելքոնյան(ծնվել է 1924, Հալեպ), հայ գրող։ Նախնական կրթությունն ստացել է Հալեպի Հայկազյան վարժարանում։ Այնուհետև սովորել է ամերիկյան, ֆրանսիական ուսումնարաններում, ավարտել Կիպրոսի Մելքոնյան կրթական հաստատությունը, Բեյրութի ամերիկյան համալսարանը։ Հրատարակվել են «Ես և մարդիկ» (1943), «Ջրհեղեղեն հետո» (1947), «Երջանկություն» (1950) բանաստեղծությունների ժողովածուները։ Գրել է նաև «Աիրո ցանցին մեջ» (1962), «Անգո հետքեր» (1963) պիեսները։ Կազմել և հրատարակել է «Գործնական քերականություն» (1958) և «Գրական գիտելիքներ» (1960) դասագրքերը, 1956 թվականին հիմնել և մինչև 1964 թվականը խմբագրել է «Շիրակ» ամսագիրը։ Աշխատակցել է «Ծիածան», «Անի», «Զարթոնք», «Սևան», «Նայիրի» և այլ ամսագրերի ու թերթերի։ 1968 թվականից ապրում է ԱՄՆ-ում։ «Երկ․ Ափերը մինչև անկարելիին», Բեյրութ, 1967։ «Լեռներ վիհերու մեջ», Լոս Անջելես, 1978։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։