«Մեկնիչ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Մեկնիչ''', աստվածաբանական, գիտական, գեղարվեստական գրականություն մեկնող, բացատրող, վերլուծող մատ...»:
(Տարբերություն չկա)

13:07, 10 Մայիսի 2014-ի տարբերակ

Մեկնիչ, աստվածաբանական, գիտական, գեղարվեստական գրականություն մեկնող, բացատրող, վերլուծող մատենագիր։ Միջնադարում ամենից շատ մեկնում էին Աստվածաշնչի առանձին գրքեր։ Հայ իրականության մեջ շատ տարածված էին Հովհաննես Ոսկեբերանի, էփրեմ Ասորու մեկնությունները։ Որպես Դիոնիսիոս Թրակացու «Քերականական արվեստ»-ի Մեկնություններներ հայտնի են Դավիթ Քերականը, Մովսես Քերթողը, Գրիգոր Մագիստրոսը, տոմարի Մեկնիչներներ՝ Անանիա Շիրակացին, Հովհաննես Կոզեռնը, Հակոբ Գրիմեցին, Աստվածաշնչի առանձին գրքերի Մեկնություններներ՝ Եղիշեն, Ստեփանոս Սյունեցին, Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին, Մխիթար Գոշը, Վարդան Արևելցին և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։