275 380
edits
չ |
չ (clean up, փոխարինվեց: : → ։ (2) oգտվելով ԱՎԲ) |
||
'''Ռիմաս Կուրտինայտիս''' ([[Լիտվերեն|լիտվ]].` ''Rimas Kurtinaitis'', ծնվ.` [[մայիսի 15]], [[1960]]թ.), լիտվացի պրոֆեսիոնալ բասկետբոլի մարզիչ, նախկին [[բասկետբոլ]]իստ, ԽՍՀՄ և Լիտվայի բասկետբոլի ազգային հավաքականների անդամ։ Ներկա պահին Կուրտինայտիսը հանդիսանում է ռուսական «[[Խիմկի Մոսկվա ԲԱ|Խիմկի Մոսկվայի մարզ]]» ակումբի գլխավոր մարզիչը։
Կուրտինայտիսը խաղացել է [[հարձակվող պաշտպան]]ի դիրքում` ունենալով 196 սմ հասակ։ Խաղացել է մի շարք այնպիսի առաջատար եվրոպական ակումբներում, ինչպիսիք են «[[ԲԿՄԱ Մոսկվա (բասկետբոլ)|ԲԿՄԱ]]»-ն, «[[Ռեալ Մադրիդ ԲԱ|Ռեալ Մադրիդ]]ը» և հայրենի «Ժալգիրիս Կաունասը»
1997 թվականին Կուրտինայտիսն ընտրվում է Լիտվայի հանրապետության սպորտի նախարար։ 2003 թվականին Կուրտինայտիսի ծառայությունները ձեռք է բերում [[Ադրբեջան]]ը` մարզելու իր ազգային հավաքականը։
2012 թվականի հունիսի 21-ին Կուրտինայտիսն հռչակվում է Եվրագավաթի բոլոր ժամանակների լավագույն մարզիչ։
Կուրտինայտիսը որպես բասկետբոլիստ եղել է թերևս միակը, ով երբևէ հանդես չգալով [[NBA]]-ի և ոչ մի ակումբում, մասնակցել է 1989 թվականի «NBA-ի 3-միավորանոց նետումների խաղին»
Կարիերայի ընթացքում հանդես է եկել [[Խորհրդային Միություն|Խորհրդային Միության]] և [[Լիտվա]]յի բասկետբոլի ազգային հավաքականների կազմում։ Ընդ որում` ԽՍՀՄ-ի կազմում հաղթել է ոսկե մեդալ [[Ամառային Օլիմպիական խաղեր 1988|1988թ. Սեուլի օլիմպիական խաղերում]], արծաթե մեդալ 1986 թ.-ի աշխարհի առաջնությունում (Իսպանիա), ոսկե և բրոնզե մեդալներ` համապատասխանաբար 1985 և 1989 թվականների Եվրոպայի առաջնություններում։ Իսկ արդեն Լիտվայի ազգային հավաքականի կազմում դարձել է բրոնզե մեդալակիր [[Ամառային օլիմպիական խաղեր 1992|1992թ.-ի Բարսելոնայի]] և [[Ամառային Օլիմպիական խաղեր 1996|1996թ.-ի Ատլանտայի]] ամառային օլիմպիական խաղրում, ինչպես նաև Եվրոպայի փոխչեմպիոն 1995 թվականին։
|