«Մատրիցային մոդելներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Մատրիցային մոդելներ''' տնտեսագիտության մեջ, տնտեսամաթեմատիկական հաշվեկշռային մոդելների առավե...»:
(Տարբերություն չկա)

10:40, 10 Մայիսի 2014-ի տարբերակ

Մատրիցային մոդելներ տնտեսագիտության մեջ, տնտեսամաթեմատիկական հաշվեկշռային մոդելների առավել տարածված տեսակներից: Ունեն ուղղանկյուն աղյուսակի (մատրիցի) ձև, որում արտացոլվում է արտադրության վրա կատարված ծախքերի, արտադրանքի բաշխման և նորաստեղծ արժեքի կառուցվածքը: Այս տիպի մոդելներում միաձուլվում են արտադրանքի արտադրության և ռեսուրսների հաշվեկշիռները: Մատրիցային մոդելները բաղկացած են չորս քառորդակից.

  • I քառորդակում արտացոլվում են մոդելավորվող օբյեկտի ներարտադրական կապերը,
  • II-ում՝ արտադրական գործունեության արդյունքը,
  • III-ում՝ սկզբնական ռեսուրսների ծախսը, որն ստացվում է դրսից, և նորաստեղծ արժեքը,
  • IV-ում՝ նորաստեղծ արժեքի մասնակի վերաբաշխումը: Մատրիցային մոդելների հիմնական հավասարումներն են՝

+= և +=,

որտեղ -ն և -ն մոդելավորվող օբյեկտի ստորաբաժանումների ինդեքսներն են, -րդ ստորաբաժանման համախառն արտադրանքի ծավալն է, -րդ ստորաբաժանման մատակարարումն է -րդ ստոբաբաժանմանը, -րդ ստորաբաժանման վերջնական արդյունքի ծավալն է, -րդ ստորաբաժանման սկզբնական ռեսուրսների ծախսն է և նորասաեղծ արժեքը: Մատրիցային մոդելները մշակվում են ժողտնտեսության տարբեր մակարդակների համար: Մակրոտտնտեսական օբյեկտների աբողջ ժողտնտեսության կամ տնտեսության շրջանի) Մատրիցային մոդելներ կրում են միջճյուղային հաշվեկշիռ անվանումը: Մատրիցային մոդելների հաջորդ տիպը արդյունաբերական ձեռնարկությունների, խորհրդային տնտեսությունների, կոլտնտեսությունների տեխարդֆինպլանի մոդելն է: Մատրիցային մոդելների տարատեսակներն են՝ միջճյուղային-միջշրջանային հաշվեկշիռները, ինֆորմացիոն մատրիցները: Որոշակի առումով Մատրիցային մոդելներ են համարում նորմատիվային տնտեսամաթեմատիկական մոդելների սկզբնական ինֆորմացիայի գրելաձևը: Դրանց օգնությամբ կարելի է որոշել ամբողջ ժողաընաեսության, նրա տարբեր օղակների բոլոր հիմնական ցուցանիշները՝ փոխկապվածության մեջ և լրիվ հաշվեկշռված ձևով: Ինֆորմացիայի ներկայացումը մատրիցային տեսքով բնութագրում է մոդելավորվող օբյեկտում կատարվող անա. պրոցեսները, հեշտացնում ինֆորմացիայի մուտքը ԷՀՄ-ներ ն ստացված արդյունքների անաեսամաթեմատիկակտն վերլուծությունը: