«Մաշկաբանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: → (2) oգտվելով ԱՎԲ
չ →‎Պատմություն: clean up, փոխարինվեց: : → ։ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 7.
Հայտնի գիտնական [[Ավիցենա]]ն նկարագրել է բշտախտը, քորպտիկը, տարբերել է բորը փղախտից։ Իր "Բժշկագիտության կանոն"-ում նկարագրել է նաև չինական, հնդկական, հունական բժշկությունը, այդ թվում` մաշկաբանությունը։
 
[[1571]] թ.-ին իտալացի բժիշկ Մերկուրիալիսը հրատարակել է մաշկային հիվանդությունների մասին առաջին դասագիրքը` "De morbus cutaneus" :։
 
Որպես գիտություն ձևավորվել է [[18-րդ դար]]ում, մաշկային ցանավորումների միասնական կառուցվածքային դասակարգում մտցնելուց
հետո։ [[19-րդ դար]]ում գոյություն ունեցող գերմանական, անգլիական, ռուսական և ամերիկյան դպրոցները խիստ տարբերվում էին մաշկային հիվանդությունների էության ընկալման հարցերում։ Սակայն [[20-րդ դար]]ի սկզբում այդ տարբերությունները հարթվեցին, և այժմ կարելի է խոսել միայն տարբեր դպրոցների գիտական հետազոտությունների ուղղվածությունների որոշ առանձնահատկությունների մասին։ Այդ գործում հսկայական դեր խաղացին միջազգային դերմատոլոգիական կոնգրեսնները, դերմատոլոգիական պարբերականները, գիտնականների անձնական կապերը և այլն։
 
Մաշկաբանության անգլիական դպրոցի հիմնադիրը Ռ. Ուիլանն էր, ով առաջինն էր ժամանակակից մակարդակով նկարագրել [[էկզեմա]]ն:ն։ Ու. Ուիլսոնը նկարագրել է [[կարմիր տափակ որքին]] և այլ հիվանդություններ, [[1867]]թ.-ին Անգլիայում հրատարակվել է առաջին դերմատոլոգիական պարբերականը։ Ֆրանսիական մաշկաբանական դպրոցի հիմնադիրն էր Զ. Ալիբերտը, ով կազմել է մաշկային հիվանդությունների մասին ձեռնարկ և ատլաս։ Ֆրանսիացի մաշկաբան Է. Բազինը նկարագրել է [[քոսի տիզ]]ը ՝որպես [[քոս]]ի հարուցիչ , և մակաբույծ սնկերը որպես [[միկոզ]]ների հարուցիչներ։ Գերմանական դպրոցի հիմնադիրն է համարվում Ֆ. Հեբրան, ով կազմել է մաշկային հիվանդությունների յուրահատուկ ձեռնարկ և ատլաս, նկարագրել պոլիֆորմ էքսուդատիվ էրիթեման և այլն։ Նրա աշակերտ Կապոսին նկարագրել է իդիոպաթիկ հեմոռագիկ սարկոման, որը ստացել է [[Կապոշիի սարկոմա]] անվանումը։ Ամերիկացի նշանավոր դերմատոլոգներից են եղել Լ. Ա. Դուրինգը, Ուայթը, Հայդը և այլոք։
 
Ռուսական դերմատոլոգիական դպրոցը ձևավորվել է 18-19րդ դարերում։ Հիմնադիրներն են եղել Զիբելինը, Մուդրովը, [[Բոտկին]]ը, [[Սեչենով]]ը, [[Մեչնիկով]]ը և այլոք։