«Նյարդային համակարգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (34), → (23), → (2) oգտվելով ԱՎԲ
չ →‎Նյարդային համակարգի հիգիենան: clean up, փոխարինվեց: → (9) oգտվելով ԱՎԲ
Տող 30.
== Նյարդային համակարգի հիգիենան ==
 
Նյարդային համակարգի հիգիենայի իրագործումն անհրաժեշտ է նյարդային համակարգի գործունեության բնականոն պայմանների համար։[[Կենտրոնական նյարդային համակարգ]]ի հոգնածությունն առաջացնում է դիմացկունության նվազում արտաքին միջավայրի փոփոխությունների նկատմամբ։ Հոգնածությունը թուլացնում է նաև մարդու հիշողությունը։ Դրա կանխարգելման համար անհրաժեշտ է ճիշտ կազմակերպել աշխատանքի և հանգստի հերթափոխությունը։
 
Անհրաժեշտ է նաև հետևել սննդի բաղադրամասերին,որովհետև նրանցում հատկապես օրգանական նյութերի պակասը բացասաբար է ազդում [[հյուսվածք]]ների և առաջին հերթին նյարդային համակարգի վրա։ Երեխաների մեծ մասը վատ է յուրացնում որոշ [[վիտամին]]ներ,որը հանգեցնում է ֆիզիկական և հոգեկան զարգացման դանդաղեցմանը։
Տող 39.
մբ նյարդային բջիջները հյուծվում են,իսկ նրա տևական օգտագործման դեպքում նեյրոնների մեծ մասը ոչնչանում է,որի հետևանքով դանդաղում է տեղեկատվության փոխանցումը,խանգարվում միջավայրի ազդակների նկատմամբ մարդու պատասխան ռեակցիաները։ Նյրադային համակարգի վրա վնասակար ազդեցություն են թողնում թմրանյութերը,որոնց ազդեցության տակ մարդիկ հաճախ դառնում են ինքնամփոփ,փոխվում է նաև նրանց վարքագիծը։ Ծանր [[մետաղներ]]ը ([[կապար]]ը,[[սնդիկ]]ը և այլն) խիստ վնասակար են ազդում ծայրամասային և կենտրոնական նյարդային համակարգի վրա։ Նման ազդեցություն են թողնում նաև [[կենդանիներ]]ի թույները ([[օձ]],[[սարդ]])։ Անհրաժեշտ է զգուշանալ հնարավոր թունավորումներից։
 
Վտանգավոր է նաև [[գլխուղեղ]]ի յուրաքանչյուր վնասվածք։[[Մեծ կիսագնդեր]]ի կեղևի (ՄԿԿ) վնասման դեպքում փոխվում է մարդու վարքագիծը։ ՄԿԿ-ի առանձին բաժինների,օրինակ՝ ծոծրակային բլթի վնասման ժամանակ մարդը կորցնում է լուսային գրգռիչի նկատմամբ պատասխան ռեակցիան,չի ճանաչում առարկաները։ Կեղևի կենտրոնական մասի վնասումն ուղեկցվում է շարժումների խանգարմամբ։[[Ուղեղիկ]]ի վնասման դեպքում խանգարվում է շարժումների համագործակցությունը։ Նյարդային համակարգի գործառույթի խանգարումներ են առաջանում նաև վախից,ուժեղ ցավից,ուղեղի ցնցումներից,[[արյուն]]ահոսությունից,որոնք կարող են առաջացնել գիտակցության կարճատև կամ տևական կորուստ։ Գիտակցության կորստին նախորդում է գլխապտույտ,[[աչք]]երի մթագնում,[[ականջ]]ներում աղմուկի զգացում։ Այդ բոլորի հետ զուգընթաց մարդը գունատվում է,քրտնում,իջնում է վերջույթների ջերմաստիճանը,թուլանում է անոթազարկը,շնչառությունը դառնում է մակերեսային։ Այսպիսի դեպքերում տուժածին պետք է պառկեցնել այնպես,որպեսզի գլուխը ցածր լինի իրանից։ Եթե սկսվում են փսխումներ,ապա հիվանդին պետք է պառկեցնել կողքի կամ որովայնի վրա,այնուհետև արձակել հագուստի կապերը,դեմքը ցողել սառը ջրով և անուշադրի սպիրտով կամ քացախով թրջված բամբակը մոտեցնել քթին՝ շնչելու։ Միաժամանակ անհրաժեշտ է շտապօգնություն կանչել։
 
Երկարատև բացասական հույզերը,մտավոր գերլարված աշխատանքը առաջացնում են նյարդահոգեկան լարվածություն։ Դրա հետևանքով զարգանում են հոգեկան խանգարումներ,խոցային հիվանդություններ,շաքարախտ,արյան ճնշման կայուն բարձրացում (հիպերտոնիկ հիվանդություն և այլն)։ Ֆիզիկական և մտավոր հոգնածությանը նպաստում են նաև միանման,