«Վարդան Արևելցի»–ի խմբագրումների տարբերություն

չ
clean up, փոխարինվեց: եւ → և (4) oգտվելով ԱՎԲ
չ (clean up, փոխարինվեց: եւ → և (4) oգտվելով ԱՎԲ)
 
==Կյանքն ու գործունեությունը==
Կրթություն է ստացել [[Գոշավանք|Նոր Գետիկի վանքում]] (աշակերտել է [[Մխիթար Գոշ]]ին), այնուհետև՝ [[Տավուշ]]ի [[Խորանաշատ]]ի վանքում՝ [[Վանական Վարդապետ]]ի մոտ։ Կարգվել է վարդապետ, իսկ 1235 թվականին՝ րաբունապետ, ծավալել է ուսումնագիտական բեղմնավոր գործունեություն։ Հիմնել է Կայենաբերդի Սուրբ Անդրեաս վանքի դպրոցը և այնտեղ զբաղվել ուսուցչությամբ (1235–39 թթ, 1252–53 թթ)։ 1239 թվականին ուխտագնացության է մեկնել Երուսաղեմ, վերադարձին այցելել է Կիլիկյան Հայաստան, հանդիպել [[Հեթում Ա]] թագավորի և Հայոց կաթողիկոս [[Կոստանդին Ա Բարձրբերդցի|Կոստանդին Ա Բարձրբերդցու]] հետ։ Մասնակցել է [[Սիս|Սսի]] 1243 թվականի ազգային-եկեղեցական ժողովին, այնտեղ սահմանված կանոնները 1245 թվականին բերել Հայաստան՝ հայ «արևելյան» վարդապետներին։ 1248 թվականին դարձյալ մեկնել է Կիլիկիա՝ իր հետ տանելով «արևելյան» վարդապետների պատասխան թուղթը։ [[Կոստանդին Ա Բարձրբերդցի]] կաթողիկոսի համահեղինակությամբ գրել է հայությանն ուղղված «Թուղթ խրատական»-ը և [[Հռոմի պապ]]ի դավանաբանական գրության պատասխանը, մասնակցել Սսի 1251 թվականի ժողովի ընդունած կանոնների մշակմանը։ 1252 թվականին վերադարձել է Հայաստան, գումարել [[Հաղպատ]]ի և [[Ձագավան]]ի եկեղեցական ժողովները, հիմնել [[Սաղմոսավանք]]ի, [[Թեղենյաց մենաստան]]ի, [[Աղջոց վանք]]ի, [[Խոր Վիրապի դպրոց|Խոր Վիրապի]], [[Հառիճի վանք]]ի, [[Խորակերտի վանք|Խորակերտ]]ի դպրոցները։ Խոր Վիրապում նրան աշակերտել են միջնադարյան հայ մշակույթի նշանավոր գործիչներ [[Գևորգ Սկևռացի]]ն, [[Հովհաննես Երզնկացի Պլուզ]]ը, [[Ներսես Մշեցի]]ն, [[Եսայի Նչեցի]]ն, [[Գրիգոր Բալուեցի]]ն և ուրիշներ։
 
Վարդան Արևելցին իր գրական մեծ վաստակի և հոգևոր-կրթական գործունեության շնորհիվ մեծ ճանաչում է ունեցել միջնադարյան Հայաստանում և Կիլիկիայում։ Ժամանակակիցները նրան մեծարել են «սուրբ», «հոգիապայծառ սուրբ հայր», «լուսավոր վարդապետ», «եռամեծ», «տիեզերալույս վարդապետ» պատվանուններով։ Իսկ Գրիգոր Տաթևացին նրան ներկայացրել և պատվել է «Մեծն Վարդան» անունով։
 
== Գրականություն ==
* Ոսկեան Համազասպ, Վարդան ԱրեւելցիԱրևելցի,- «Հանդէս ամսօրեայ», 1921, էջ 364-374, 458-471, 564-573,
* [http://basss.asj-oa.am/13/1/1943-2(81).pdf Խաչիկյան Լ., Վարդան Արևելցու «Վասն բանին մասանց» աշխատությունը. ՍՍՌՄ ԳԱ հայկական ֆիլիալի Տեղեկագիր, Հասարակական գիտություններ, 1943, № 2, էջ 81-88։]
* [http://www.matenadaran.am/ftp/data/Banber6/15.B.Antabyan.pdf Փ. Անթաբյան, Վարդան Արևելցու «Աշխարհացոյցը» և նրա նոր հրատարակությունը,- «Բանբեր մատենադարան», 6, 1962, էջ 283-291։]
* [http://www.matenadaran.am/ftp/data/Banber-7.pdf Փ. Անթաբյան, Վարդան Արևելցու ներբողը՝ նվիրված հայոց գրերի գյուտին,- Բանբեր Մատենադարանի N7, Երեւան, 1964, էջ 365-398։]
* Ն. Պողարեան, Վարդան Վարդապետ ԱրեւելցիԱրևելցի (Մեծն),- Հայ գրողներ (Ե-ԺԷ դար), Երուսաղէմ, 1971, էջ 294-300։
* [http://hpj.asj-oa.am/1894/1/1972-4(59).pdf Անթաբյան Փ. Փ., Վարդան Արևելցի (1197-1271).- «Պատմա-բանասիրական հանդես», 1972, № 4, էջ 59-66։]
* [http://hpj.asj-oa.am/4064/1/1984-3(87).pdf Անթաբյան Փ. Փ., «Աշխարհացոյց Վարդանայ վարդապետի»,- «Պատմա-բանասիրական հանդես», 1984, № 3, էջ 87-102։]
* Անթաբյան Փ. Փ., Վարդան Արևելցի. կեանքն ու գործունէութիւնը, Գիրք Ա, ԵրեւանԵրևան, 1987, Գիրք Բ, ԵրեւանԵրևան, 1989։
* Robert W. Thomson, The Historical Compilation of Vardan Arewelcʿi, - "Dumbarton Oaks Papers", Vol. 43, (1989) , pp. 125-226 125–226.
* [http://araratian-tem.am/media/Qrist.%20Hayast..pdf «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002։]
 
 
{{DEFAULTSORT:Արևելցի, Վարդան}}
 
[[Կատեգորիա:Հայ պատմիչներ]]
[[Կատեգորիա:Հայ աստվածաբաններ]]
285 960

edits