«Պոլ Գոգեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 18.
'''էժեն Անրի Պոլ Գոգեն''' ({{lang-fr|Henri Eugène Paul Gauguin}}) ([[1848]]թ. [[հունիսի 7]], [[Փարիզ]], [[Ֆրանսիա]] - [[1903]]թ. [[մայիսի 8]], [[Ատուոնա]], [[Մարկիզյան կղզիներ]], [[Ֆրանսիական Պոլինեզիա]]), [[ֆրանսիա]]ցի [[պոստիմպրեսիոնիստ]] նկարիչ, քանդակագործ, կավագործ, արվեստի մեջ նոր նկարչական տեսակների՝ [[սինթետիզմ]]ի, [[պրիմիտիվիզմ]]ի հիմնադիր և նախակարապետ։<ref>Պոլ Գոգեն. Կենսագրություն Յ. Տորմաշի. [[1963]] թ. Խմբագրություն «Արտիյա» {{ref-ru}}</ref> Գոգենի պոստիմպրեսիոնիստական աշխատանքները մեծապես ազդել են [[նաբիզմ]]ի և [[սիմվոլիզմ]]ի վրա և նախանշել են [[էքսպրեսիոնիզմ|էքսպրեսիոնիստական ուղղությունը]]։ Սրանով Գոգենը կարևոր դեր է խաղացել եվրոպական կերպարվեստի զարգացման պատմության մեջ։ {{Փաստ}}
 
''Շեղատառ տեքստ''== Կենսագրությունը ==
=== Մանկությունը ===
Պոլ Գոգենը ծնվել է [[1848]]թ.-ի [[հունիսի 7]]-ին։ Հայրը՝ ''Կլովիս Գոգենը'', ֆրանսիացի խմբագիր էր, իսկ մայրը՝ ''Ալին Տրիստանը'', պերուական արմատներով իսպանուհի էր։ <ref>http://www.jadu.de/jaduland/kolonien/suedsee/suedsee/inseln/gauguin.html</ref> Այն բանից հետո, երբ Կլովիսի աշխատանքի տեղում անախորժություններ են առաջ գալիս (կապված ''1848 թ.-ի փետրվարյան հեղափոխության'' հետ), նա քաղաքական դրդապատճառներով որոշում է բնակության տեղափոխվել Հարավային Ամերիկա՝ Պերու, որտեղ ապրում էին Գոգենի մոր հարազատները։ Երկար ճանապարհորդության վերջին՝ դեռ Պերու չհասած, նավի վրա Կլովիսը վախճանվում է և թաղվում [[Մագելանի նեղուց]]ի փոքրիկ նավահանգիստներից մեկում։ Գոգենի մայրը հետագա 4 տարիներին երկու երեխաների՝ Գոգենի և ավագ քրոջ հետ, ապրում է [[Պերու]]ի մայրաքաղաք [[Լիմա]]յում՝ քեռու՝ Պիա Տրիստանի և Մոսկոզի տանը։ Չորս տարի հետո՝ [[1853]]թ.-ին, երբ Պերուում քաղաքացիական պատերազմ է սկսվում, Գոգենի ընտանիքը վերադառնում է [[Ֆրանսիա]]։ Գոգենը այդ ժամանակ 7 տարեկան էր։