«Վարք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: եւ → և (9), : → ։ (35), → (170), → oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (8) oգտվելով ԱՎԲ
Տող 110.
== Ագրեսիվ վարք ==
Ագրեսիան դրդապատճառային վարք է, որը շատ հաճախ կարող է վնաս պատճառել մեկ այլ օբյեկտի կամ մարդկանց, ովքեր իրենց մոտ [[դեպրեսիա]], անհարմարություն, [[լարվածություն]], ճնշված վիճակ են առաջացնում։ «Ագրեսիա» հասկացությունը գրականության մեջ օգտագործելով` որոշ հետազոտողներ հասկանում են ուժեղ ակտիվություն, ինքնահաստատման ձգտում ։«Ագրեսիա» ասելով հասկանում են նաև թշնամության փաստեր, ջարդեր, այսինքն գործողություններ, որոնք առաջացնում են կենդանի կամ անկենդան օբյեկտների քայքայում։Միևնույն ժամանակ հեղինակները առանձնացնում են «ագրեսիա» հասկացությունը որպես վարքի ձև և «ագրեսիվությունը»որպես անձի հոգեկանի վիճակ: Ընդ որում՝ ագրեսիային բնորոշողը համարվում է վարքը, որը վնաս է հասցնում:Այդ վնասը կարող է լինել ինչպես ուղղակի, այնպես էլ`անուղղակի , օրինակ՝ բամբասանք տարածելը: «Ագրեսիա» հասկացությանը որպես հոմանիշներ օգտագործվում են «դեստրուկտիվություն», «չզսպվածություն», «դաժանություն» հասկացությունները, իսկ «ագրեսիվությունը» համարվում է hակվածություն կոնֆլիկտային վարքի կամ ձգտում ջարդելու։
Ն.Դ. Լևիտովը ագրեսիվության վիճակը նկարագրում է որպես ինքնակառավարումը կորցնելու հետևանքով առաջացած զայրույթի զգացում։
 
Բազմաթիվ հոգեբաններ են անդրադարձել ագրեսիայի ուսումնասիրման խնդրին, օրինակ Ֆրոյդը, Ա. Բասը, Լ. Բերկովիչը։ Ա. Բասը առաջ քաշեց ինստրումենտալ և թշնամական ագրեսիա հասկացությունները։ Է. Ֆրոմը առանձնացրեց ագրեսիայի բարորակ և չարորակ տեսակները։ Ագրեսիան կարող է լինել ինչպես կանխամտածված, այնպես էլ ոչ դիտավորյալ։
Տող 125.
Հոգեվերլուծական մոտեցումը ագրեսիան դիտարկում է պայքարելու բնազդ ,որը վերականգնվում է։ Ագրեսիայի ուսումնասիրման առաջին փորձերը պատկանում են Ֆրոյդին։Ժամանակի ընթացքում անհատի մոտ կուտակված ագրեսիվ էներգիան դուրս է գալիս պայթյունի միջոցով, եթե նախորդ պայթյունից հետո ավելի երկար ժամանակ է անցել, ապա սպասվելիքը հնարավոր է անցնի սպոնտան ձևով և գրգռիչ չլինի։
 
Էթիոլոգիական մոտեցմանը հետևելով Կ.Լորենցը գտնում էր, որ բնածին ագրեսիան գտնվում է սիրո, ընկերական հարաբերությունների ճնշման տակ։
 
Երեխաների մոտ ագրեսիվ վարքը կարող է ունենալ պաշտպանական նշանակություն և [[պաշտպանական մեխանիզմներ|հոգեբանական պաշտպանական մեխանիզմները]] արդարացնում են նրա ագրեսիվ վարքը։ Յուրաքանչյուր տարիքային փուլ ունի զարգացման իր սպեցիֆիկ ձևը։Տարիքային պահանջներին հարմարվելը հաճախ կարող է ուղեկցվել ագրեսիվ ռեակցիաներով։Տարիքային ճգնաժամերը, որոնք ուղեկցվում են ագրեսիայի աճով,կապված են նոր [[Պահանջմունքների տեսությունը|պահանջմունքների]] հայտնվելու հետ,որոնք չեն բավարարվում առկա հարաբերություններում ու կարողություններում։ Փոքր երեխաները ցանկանալով պահպանել ծնողական սերը, հակված են դաժանություն ցուցաբերել փոքր քրոջ կամ եղբոր նկատմամբ։
Տող 131.
=== Ֆրուստրատիվ ագրեսիվության տեսությունը ===
 
Գոյություն ունեն ագրեսիվության պրոբլեմի հետազոտության բազմաթիվ [[բիհևյորիստական մոտեցում]]ներ, բայց ագրեսիայի և բռնության միակ ընդհանուր տեսությունը հանդիսանում է Ջոն Դոլլարդի տեսությունը, որն ուղղված էր ցանկացած ագրեսիայի պատճառի բացահայտմանը։
 
Ջ.Դոլլարդը ագրեսիան դիտում էր որպես [[ֆրուստրացիա]]յի հետևանք և մարդը, ով ֆրուստրացիա է զգացել ունի ագրեսիայի հակում։ Ագրեսիվ վարք կարող է առաջացնել ինչպես արտաքին գրգռիչները, այնպես էլ պատժվելու վախը։ Ջ.Դոլլարդից երկու տարի անց այս տեսության հեղինակներից մեկը` Ն. Ե. Միլլերը, լրացումներ կատարեց և գրեց, որ ֆրուստրացիան կարող է առաջացնել տարբեր ռեակցիաներ և դրանցից մեկն էլ ագրեսիվությունն է։ Ն. Ե. Միլլերը առաջ քաշեց համակարգված մոդել այնպիսի իրավիճակներում, երբ անհատները դրսևորում են ագրեսիա,այստեղ զոհի ընտրությունը պայմանավորված է երեք գործոններով.
* ագրեսիայի դրդող ուժից
* տվյալ վարքը արգելակող գործոնների ուժից
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Վարք» էջից