«Ֆոտոնային բյուրեղներ»–ի խմբագրումների տարբերություն

Ընդհանուր առմամբ միաչափ ֆոտոնային բյուրեղները դրանք այն դիէլեկտրիկ համակարգերն են, որոնք ունեն պարբերականություն տարածական միայն մեկ ուղությամբ,երկչափերը՝ երկու ուղղությամբ, եռաչափերը՝ երեք ուղղությամբ: Այս սահմանումները սահմանափակումներ չեն դնում համակարգի միավոր բջջի երկրաչափական ձևի և չափերի վրա: Միավոր բջիջը դա համակարգի այն միավոր բաղադրիչն է, որը կրկնվում է պարբերաբար և կազմում է պարբերական համակարգի հենքը:
Որպես միաչափ պարներական համակարգերի օրինակներ կարելի է դիտարկել ցանկացած բազմաշերտ դիէլեկտրիկ համակարգեր որի շերտերտերը մերթընդմեջ փոփոխվում են մեկ դիէլեկտրիկից մույսը:Ընդ որում, դիէլեկտրիկները կարող են լինել երկուսը կամ ավելին և համակարգը կարող է ունենալ մեկից ավելի պարբերականություն: Որպես երկչափ ֆոտոնային համակարգերի օրինակ կարելի վերցնել ցանկացած համակարգ, որի միավոր բջիջը կրկնվում է տարածական երկու ուղղություններով, ինչպես օչինակ, պատկերում բերված ֆոտոնային բյուրեղը, որի միավոր բջիջը իրենից դիէլեկտրիկ գլան է և պարբերական համակարգը ունի հեքսագոնային պարբերականություն (հեքսագոնային ({{lang-en|hexagonal }}) պարբերականությամբ օժտված են այն բյուրեղները, որոնց պարբերականության երկու ուղղությունները կազմում են 60<sup>օ</sup> անկյուն):Որպես երկչափ ֆոտոնային բյուրեղի օրինակ կարելի է դիտարկել նաև պարբերական անցքերով դիէլեկտրիկ թիթեղները:
Նույն տրամաբանությամբ, կարելի է կառուցել եռաչափ ֆոտոնային բյուրեղ, վերցնելով ցանկացած դիէլեկտրիկ կառուցվածք որպես բջիջ և կրկնելով այն տարածական երեք ուղղություններով:
 
== Ֆոտոնային բյուրեղների Ֆիզիկան ==