«Ֆոտոնային բյուրեղներ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
No edit summary
No edit summary
Չնայած նրան, որ ֆոտոնային բյուրեղները սկսվել են ուսումնասիրվել դեռևս 1880 ական թվականներին Լորդ Ռելեյի({{lang-en|Lord Rayleigh}}) աշխատանքներում, որտեղ ուսումնասիրվել են դիէլեկտրիկ թիթեղների պարբերական համակարգեր (այս պարբերական բազմաշերտ համակարգերը իրենցից ներկայացնում են ֆոտոնային բյուրեղների ամենապարզ օրինակները), ֆոտոնային բյուրեղներ անվանում առաջին անգամ օգտագործվել է Յելի Յաբլոնովիչի ({{lang-en|Eli Yablonovitch}}) և Ջոն Սաջեևի ({{lang-en|John Sajeev}}) կողմից 1987թ.-ին լույս տեսած աշխատություններում <ref name=Yablonovitch1987>{{citation | author = E. Yablonovitch | year = 1987 | title = Inhibited Spontaneous Emission in Solid-State Physics and Electronics | journal = Physical Review Letters | volume = 58 | issue = 20 | pages = 2059–2062 | doi = 10.1103/PhysRevLett.58.2059 | url =http://www.ee.ucla.edu/faculty/papers/eliy1987PhysRevLett.pdf |format=PDF | pmid = 10034639 | bibcode=1987PhRvL..58.2059Y}}</ref><ref name=John1987>{{citation | author = S. John | year = 1987 | title = Strong localization of photons in certain disordered dielectric superlattices | journal = Physical Review Letters | volume = 58 | issue = 23 | pages = 2486–2489 | doi = 10.1103/PhysRevLett.58.2486 | url = http://www.physics.utoronto.ca/~john/john/p2486_1.pdf |format=PDF | pmid = 10034761 | bibcode=1987PhRvL..58.2486J}}</ref>։
Դեռևս Լորդ Ռելեյի աշխատանքներից հայտնի էր, որ այս պարբերական համակարգերի հաճախային բնութագրերը ունեն այսպես կոչված հաճախային գոտիական կառուցվածք: Այլ կերպ ասած կան հաճախությունների արգելված գոտիներ, որոնց համար այդպիսի հաճախություններով էլեկտրամագնիսական ալիքները չեն կարող տարածվել այս համակարգով և այդ տիրույթում դիտվում է այդ ալիքների գրեթե հարյուր տոկոս անրադարձում: Այս հանգամանքը այժմ էլ օգտագործվում է մի շարք խնդիրներում՝ սկսած անրադարձիչներից մինչև լուսադիոդների էֆֆեկտիվության բարձրացումը:
<br />
1946թ.-ին Պարսելը ({{lang-en|Purcell}}) իր հետազոտություններով ցույց էր տվել որ, նյութի սպինային էներգետիկ վիճակներից ռադիոալիքների ճառագայթումը կարելի է փոփոխել այդ նյութի մեջ դիսպորսելով մետաղական նանոմասնիկներ՝ այսպիսով ստեղծելով ռեզոնանսային վիճակներ<ref name=Purcell>{{citation | author = Purcell E.M. | year = 1946 | title = Spontaneous emission probabilities at radio frequencies | journal = Phisical Review | volume = 69 | pages = 681| url =http://journals.aps.org/pr/pdf/10.1103/PhysRev.69.674.2 }}</ref> :
Ավելի ուշ՝1972թ.-ին Բիկովի({{lang-ru|Быков}}) աշխատանքում քննարկվել էր այն հարցը, որ ատոմների սպոնտան ճառագայթման հավանականությունը կարելի է փոքրացնել այն տեղադրելով դիէլեկտրիների պարբերական համակարգում որի պարբերականությունը ավելի փոքր է քան ազատ ատոմի ճառագայթման ալիքի երկարությունը: Դա պայմանաորված է այն հանգամանքով որ պարբերական համակարգը ստեղծում է ֆոտոնային արգելված գոտի, որն արգելակում է ատոմի ճառագայթումը, քանզի այդպիսի համակարգում չեն կարող գոյություն ունենալ սպասվելիք հաճախությամբ ֆոտոնային վիճակներ<ref name=Bykov>{{citation | author = Быков, В. П. | year = 1972 | title = Спонтанное излучение в периодической структуре | journal = ЖЭТФ| pages = 505-513}}</ref> :
Անանուն մասնակից