«Հիպոթեզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: : → ։ (10) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Հիպոթեզ'''`, (< հուն. ὑποθερμία — սկզբունք, ենթադրություն), վարկած, գիտության մեշ՝ երևույթների այնպիսի բացատրություն, որի դեպքում առաջադրվում և հիմնավորվում է ենթադրություն դրանց հիմքում ընկած գործոնների, դրանց առաջացման պատճառի կամ եղանակի մասին:Մասնավոր դեպքում դա կարող է լինել որևէ անհայտ օբյեկտի գոյության ընդունում, ընդհանուր դեպքում՝ մոդելային պատկերացում որոշակի ներքին կառուցվածքի կամ թաքնված մեխանիզմի մասին, որոնք իրենց գործողությամբ առաջ են բերում փորձնական երևույթները, կամ էլ ենթադրություն այն օրինաչափության մասին, որով որոշակի գործոններից ստացվում են Փորձնական երևույթները: Գիտությունը հիպոթեզների է դիմում, երբ եղած պատկերացումները բավարար չեն երևույթների բացատրության համար: Հիպոթեզի միջոցով բացատրել երևույթը` նշանակում է հիպոթեզի ենթադրությունից արտածել դիտումների և գիտափորձի տվյալների ընդհանրացմամբ ստացված էմպիրիկ օրինաչափությունները, մասնավորապես քանակական առնչությունները:առնչությունները։ Հիպոթեզը միաժամանակ պետք է հնարավորություն ընձեռի ի մի բերելու ըստ կարելվույն բազմազան փորձնական նյութ՝ կապ հաստատելով արտաքուստ անջատ փորձնական տվյալների միջև և կանխատեսելու նոր երևույթներ ու առնչություններ; Գիտության պատմության մեջ եղած հիպոթեզների օրինակներ են Անդրուրանյան մոլորակների գոյության ենթադրումը աստղագիտության մեջ, նախամեսրոպյան գրի գոյության վարկածը հայագիտության մեջ, ժառանգականության մեխանիզմների մոդելները կենսաբանության մեջ, Ջ. Թոմսոնի, է. [[Ռեզերֆորդ, Էռնեստ|Ռեզերֆորդ]]ի, Ն. Բորի ատոմի կառուցվածքի մոդելները, Բորի պոստուլատները ֆիզիկայում ևն:ևն։ Հիպոթեզի հաստատումը, ընդհանուր դեպքում, միանվագ քայլ չէ.հիպոթեզը վերածվում է հավաստի գիտելիքի, երբ, մտնելով գիտության համակարգի մեջ, երևույթները բացատրելու, ի մի բերելու և կանխատեսելու իր հնարավորություններով ապացուցում է իր համեմատական առավելությունները ն, ճշգրտվելով ու կատարելագործվելով, հաստատում է իրեն որպես փորձնական առնչությունների միակ հնարավոր բացատրություն:բացատրություն։ Հիպոթեզի առաջադրումը կարևոր փուլ է նոր գիտական տեսության կառուցման ճանապարհին:ճանապարհին։ Հիպոթեզի շուրջը եղել են փիլիսոփայական և մեթոդաբանական վեճեր:վեճեր։ Իմացաբանական լավատեսության դիրքերից, համոզված լինելով, թե հնարավոր է բնության երևույթները մեխանիկայի օրենքներին ենթարկել առանց օժանդակ տեսական մտակառուցումների, Նյուտոնը հռչակեց «Հիպոթեզներ չեմ հորինում» լոզունգը:լոզունգը։ Այնինչ հետագայում պարզվեց, որ հնարավոր չէր ջերմային, մագնիսական, էլեկտրականդ լուսային ն ֆիզիկական երևույթների մեխանիկական բացատրությունը գտնել առանց լրացուցիչ մոդելների կառուցման:կառուցման։ Հիպոթեզների անխուսափելիությունն առավել ևս դրսևորվեց ժամանակակից տեսական բնագիտության մեջ:մեջ։ XIX— XX դդ. սուբյեկտիվիստական էմպիրիզմը (մախիզմ, նեոպոզիտիվիզմ), թերագնահատելով տեսական մտածողությունն առհասարակ, այսինքն՝ իմացաբանական հոռետեսության դիրքերից, ժխտել է հիպոթեզի իմացական նշանակությունը:նշանակությունը։ Մինչդեռ, ըստ էնգելսի, գիտության կառուցվող շենքը շրջապատված է հիպոթեզների փայտամածներով, «բնագիտության զարգացման ձևը, որքանով որ այն մտածում է, հիպոթեզն է»:։
 
[[Կատեգորիա:Գիտություն]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հիպոթեզ» էջից