«Հավատի հիմքեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: : → ։ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Իսլամ}}
Իսլամում առանձնացվում է 2 հասկացություն՝ [[Իսլամի հիմնասյուներ|իսլամի կրոնի հիմնասյուներ]] (արաբերեն՝ أركان الدين, առքան ալ-դին) և [['''հավատի հիմքեր]]'''(արաբերեն՝ أصول الدين, ուսուլ ալ-դին):։ Հավատքի հիմքերը դոգմաներ են, որոնք ձրավորվել են երկար ժամանակի ընթացքում, իսկ հիմնասյուները [[իսլամ]]ի դավանաբանական համակարգի բաղկացուցիչ մասն են:են։
 
Մուսուլմանական ([[սուննի]]ական և [[շիա]]կան) դավանաբանության ձևավորման վրա մեծ ազդեցություն է թողել մութազիլիական դավանաբանությունը՝ դոգմաների առաջին համակարգը իսլամում, որը վերջնականապես ձևավորվել է 9-րդ դարի առաջին կեսին։ Մութազիլիականների դավանաբանական համակարգի հինգ «հիմքերի» նման՝ սուննի աստվածաբանները սահմանել են 5 հիմնական դոգմա։
Տող 14.
==Հավատը աստվածային արդարությանը և Ալլահի վճռին (արաբերեն՝ أصل العدل, ալ-ադլ)==
 
Առաջին հայացքից տարօրինակ է թվում, որ Ալլահի ատրիբուտներից միայն մեկը՝ նրա արդարադատությունն է տարբերակվել շիաների կողմից որպես իրենց հավատի հիմնասյուներից մեկը։ Բայց փաստացի սա մութազիլական-աշարիական բանավեճի մեկ այլ պատմական մնացորդ է։ Մութազիլականների դիրքորոշումը, որը վերցվել է շիաների կողմից, ընդգծում էր անհատի սեփական պատասխանատվությունը իր իսկ արարքների համար և Ալլահի հետագա դատաստանը այդ արարքների համար ՝ համաձայն իր արդարադատության։
 
Աշարիականությանը համաձայն՝ Աստված ստեղծել է մարդու արարքները և հետևաբար այս ուսմունքում մարդու սեփական կամքին շատ քիչ տեղ է տրվում։ Այդ շրջանում մոլեգնած կատաղի բանավեճի պատճառով էր, որ աստվածային արդարադատության մասին մութազիլիականների կոնցեպցիան դարձավ շիիզմի հիմնական սկզբունքներից մեկը։
Տող 20.
==Մուհամմադի մարգարեական առաքելության ճանաչումը և նրան նախորդող մարգարեների ընդունումը (արաբերեն՝ أصل النبوة, ան-նուբուվվա)==
 
Յուրաքանչյուր մարգարե միջնորդ է Ալլահի և մարդու միջև։ Մարգարեի առաքելությունն է մարդկանց փոխանցել Աստծո հայտնությունը։ Այս հայտնությունը ՝ Աստծո խոսքը, հանդես է գալիս օրենքների և ուսմունների տեսքով ՝ առաջնորդելու համար մարդկությանը։ Բացի այդ, մարգարեն նույնպես ղեկավարում է մարդկությանը և մեկնաբանում է Աստծո խոսքը։ Իր առաքելությունը իրականացնելու համար Աստված շնորհում է մարգարեին անսխալականություն և անմեղություն, ուստի մարգարեն նույնպես իր քարոզած ուսմունքի կատարյալ մոդելն է։
 
Դարերի ընթացքում Աստված ուղարկել է մարդկությանը բազմաթիվ մարգարեներ աշխարհի տարբեր հատվածներում։ Համաձայն ավանդության ՝ նրանց թիվը հասնում է 124.000 կամ 144.000-ի։ Ամենակարևոր մարգարեներին կոչում են Ուլու ալ-Ազմ։ Դրանք այն մարգարեներն են, ովքեր բերել են գիրք և նոր կրոնական կարգ (օրենք) և Ղուրանում նրանք կոչվում են առաքյալներ՝ ռուսուլ։ Նրանց թվին են պատկանում [[Նոյ|Նուհը]], [[Աբրահամ|Իբրահիմը]], [[Մովսես|Մուսան]], [[Հիսուս Քրիստոս|Իսան]] և վերջապես [[Մուհամմադ մարգարե|Մուհամմադ]]ը։ Մուհամմադը չի համարվում մարգարե միայն արաբերի կամ այն սահմանափակ տարածքի համար, որտեղ նա ապրել է, այլ մարգարե ողջ աշխարհի համար՝ Աստծո կողմից տրված ուսմունքով։
Տող 34.
Նման ստեղծագործություններում հեղինակները, շարադրելով աստվածաբանական համակարգը, իսլամի հինգ հիմնական դոգմաները բաժանել էին ավելի մեծ թվով «հիմքերի»՝ ուսուների, որոնցից յուրաքանչյուրը իր հերթին բաժանում էին «հարցերի»՝ մասաիլ կամ խնդիրների։ Այսպես, ալ-Բաղդադին հիշատակված աշխատության մեջ նկարագրել է հավատքի 15 «հիմք»՝ դրանցից յուրաքանչյուրը բաժանելով [[15]] «հարցի»։ Աշ-Շահրասթանին ([[12]]-րդ դար) «Նիհայաթ ալ-իկդամ ֆի իլ ալ-քալամ» աշխատության մեջ աստվածաբանական համակարգը ներկայացրել է 20 «հիմնադրույթներով» (կավաիդ)։ Ժամանակակից մուսուլմանական արևելքի բարձրագույն հոգևոր հաստատություններում (օրինակ ալ-Ազհարում) կան հատուկ ֆակուլտետներ (քուլլիյաթ ուսուլ ադ-դին), որտեղ դասավանդվում են աստվածաբանության և ապոլոգետիկայի հիմունքներ։
 
== Օգտագործված գրականություն ==
 
Ислам։ Энциклопедический Словарь. Mосква, 1991