«Հանաֆիական մազհաբ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (8) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Իսլամ}}
'''Հանաֆիական մազհաբ''' կամ '''հանաֆիյյա''', [[սուննի իսլամ]]ի կրոնաիրավագիտական 4 դպրոցներից մեկը:մեկը։ Հիմնադրել է աստվածաբան և իրավագետ [[Աբու Հանիֆա]]ն ([[699]] – [[767]]):։
 
== Աբու Հանիֆա ==
{{Հիմնական հոդված|Աբու Հանիֆա}}
[[Աբու Հանիֆա]]ն ([[699]] - [[767]]) [[աստվածաբան]] է, ֆակիհ և մուհադդիս:մուհադդիս։ Ծնվել է [[Քուֆա]]յում՝ հարուստ մետաքսավաճառի ընտանիքում (իրանական մավալիներից)։ Աբու Հանիֆան ստացել է փայլուն ընդհանուր և աստվածաբանական կրթություն:կրթություն։ [[747]]-[[748]] թվականներին Աբու Հանիֆան տեղափոխվել էր [[Մեքքա]], սակայն վերադարձավ [[Իրաք]], որտեղ շարունակեց հարուստ առևտրականի և գիտնականի իր կյանքը։ Խալիֆա [[Աբու Ջաֆար ալ-Մանսուր|ալ-Մանսուր]]ը ([[754]]-[[775]]) նրան առաջարկեց նոր մայրաքաղաք [[Բաղդադ]]ում զբաղեցնել կադիի կամ ցանկացած այլ բարձր պաշտոն, սակայն Աբու Հանիֆան վճռականորեն հրաժարվեց։
 
Աբու Հանիֆան սկսում է [[իսլամական աստվածաբանություն|իսլամական աստվածաբանության]] գրավոր ավանդույթը։ Նրան է վերագրվում իսլամական դոգմատիկայի վերաբերյալ գրի առնված առաջին ստեղծա-գործությունը՝ «Մեծագույն իրավունքը» ({{lang-ar|الفقه الأكبر}}, ալ-Ֆիկհ ալ-աքբարը) կամ «Միաստվածության հիմքը» ({{lang-ar|أصل التوحيد}}, ասլ ալ-Թաուհիդ), որը, երևում է, իսկապես իր հիմքում ունի Աբու Հանիֆայի տեքստերից մեկը։ Նրանում ձևակերպված են իսլամական դոգմատիկայի հիմնական դրութները՝ միաստվածության, [[Ալլահ]]ի ատրիբուտների, [[Ղուրան]]ի՝ որպես Աստծո խոսքի, Ալլահի ամենակարողության, կամքի ազատության, մարգարեական արժանապատվության, մարդկանց մեղսագործ էության, բարի գործերի և դրանց համար փոխհատուցելու, հավատքի ({{lang-ar|الإيمان}}՝ իման), նախասահմանման, բարեպաշտության, Ղուրանում հիշատակվածների արժանիքների մասին։ Այս ստեղծագործությունում հստակորեն երևում է մուրջիների և մութազիլիների հայացքների դեմ պայքարը։
Տող 10.
Աբու Հանիֆան կազմել է նաև հադիսների ոչ մեծ հավաքածու ({{lang-ar|مسند}}, մուսնադ)։ Աբու Հանիֆան և նրա հետևորդները մշակել են անալոգիայով ({{lang-ar|قياس}}, [[կիյաս]]) դատելու ռացիոնալիստական սկզբունքների և իրավական հարցերի լուծման ժամանակ նախընտրության ({{lang-ar|استحسان}}, [[իսթիհսան]]) օգտագործման մեթոդիկա։ Նա հիմնավորեց սովորույթի ({{lang-ar|عُرف}}, 'ուրֆ) նորմաների` որպես իրավունքի աղբյուրներից մեկի օգտագործման հնարավորությունը։ Աբու Հանիֆայի ժառանգությունը մեջբերումների և հղումների տեսքով պահպանվել է Աբու Յուսուֆի «Քիթաբ ալ-խարաջում» ({{lang-ar|كتاب الخرج}}), ինչպես նաև Մուհամմադ աշ-Շայբանիի բոլոր ստեղծագործություններում, հատկապես «ալ-Մաբսուտում» ({{lang-ar|المبسوط}})։ Աբու Հանիֆային վերագրվող «Քիթաբ ա'ալիմ վա-լ-մութա'ալլիմը» ({{lang-ar|كتاب العالم والمتعلم}}) և «Վասիյաթ Աբի Հանիֆան» ({{lang-ar|وصية الإمام أبي حنيفة}}) ստեղծվել են նրա հայացքների հիման վրա։
 
Աբու Հանիֆայի քաղաքական հայացքները բնորոշվում են բարձրագույն իշխանության, որը գտնվում էր մուսուլմանական հասարակության բազմակողմանի հսկողության ներքո, լեգիտիմության սկզբունքի հանդեպ ձգտումներով։ Աբու Հանիֆան քաղաքային [[Առևտուր|առևտրա]]-[[արհեստ|արհեստագործական]]ագործական շրջանակների ամենավաղ և վառ ներկայացուցիչներից մեկն է, որը պաշտպանում էր վերջիններիս շահերը՝ արտահայտված [[Կրոն|կրոնակրոն]]ա-[[Իրավական համակարգ|իրավական]] ուսմունքի ձևով։
 
==Ալ-Հանաֆիյյա==
[[Իսլամ]]ը բաժանվում է երկու ուղղության՝ [[սուննի|սուննիզմ]]զմ և [[շիա|շիիզմ]]:։ Սուննի մուսուլմաններըունեն կրոնաիրավաբանական չորս դպրոց՝ [[հանաֆիական մազհաբ|հանաֆիական]], [[մալիքիական մազհաբ|մալիքիական]], [[շաֆիական մազհաբ|շաֆիական]] և [[հանբալյան մազհաբ|հանբալյան]]:։
[[Պատկեր:Աբու Հանիֆա.jpeg|230px|աջից|Աբու Հանիֆա]]
Հանաֆիները հանաֆիական մազհաբի հետևորդներն են (հիմնադիր Աբու Հանիֆայի անունով), որը ծագել է [[8-րդ դար]]ում Քուֆայում (Իրաք)։ Այս մազհաբի յուրահատկություններն հետևյալն են. [[Ղուրան]]ն ընդունվում է որպես իրավունքի աղբյուր ամբողջովին և անառարկելիորեն, [[սուննա]]ն ընդունվում է որպես անկախ աղբյուր, բայց միայն [[հադիսներ]]ի հանգամանալի ընտրությունից հետո, նախորդներից ժառանգված համաձայնեցված կարծիքը ({{lang-ar|الإجماع}}, ալ-[[իջմա]]') հաշվի է առնվում միայն այն դեպքում, երբ այն ծագում է հենց այն մարդկանցից, ովքեր համարվում են ճշմարիտ հադիսների փոխանցողներ։ Սակայն նոր հարցերի ուսումնասիրման ժամանակ ընդունվում է հեղինակավոր դեմքերի ցանկացած այլ խմբի իջմա’ն և այդպիսով հնարավորություն է ստեղծվում տարածաշրջանային իջմա’ների ստեղծման համար։ Անալոգիայով դատողությունը ({{lang-ar|القياس}}, ալ-[[կիյաս]]) կարող է կազմվել ցանկացած ճշգրիտ նյութի վերաբերյալ, նույիսկ ոչ միշտ նրա հեղինակության կարգով, բայց անպայման խորը տրամաբանական հիմ-նավորմամբ։ Որպես մեթոդ, որով կարող է ուղղվել կիյասի հիման վրա ընդունված որոշումը, եթե այն տանում է դեպի վատ կամ աբսուրդային արդյունքի, ընդունվում է նախընտրելի որոշումը ({{lang-ar|استحسان}}, իսթիհսան):։
 
Մազհաբ ալ-հանաֆիյան թույլ է տալիս սովորական իրավունքի ({{lang-ar|عُرف}}, 'ուրֆ) լայն կիրառումը որպես իրավունքի օժանդակ, բայց ոչ անկախ աղբյուր, ինչը թույլ է տալիս հեշտացնել գործնա-կան հարաբերությունները, գործնական և կենցաղային շփումների մեջ մտնել այլադավանների հետ, կենցաղում ստանալ զգալի զիջողություններ:զիջողություններ։ Ի շնորհիվ այսպիսի մեծ հանդուրժողակա-նության` հանաֆիական մազհաբը՝ 9-րդ դարից սկսած, արագորեն սկսեց տարածվել դեպի հյուսիս և արևելք՝ գրավելով [[Անատոլիա]]ն, [[Բալկանյան թերակղզի|Բալկանները]], [[Հյուսիսային Կովկաս]]ը, մերձսևծովյան տարածքները, մերձվոլգյան տարածքները, [[Միջին Ասիա]]ն, [[Աֆղանստան]]ը, [[Հնդկաստան]]ը և մինչև [[Չինաստան]] ընկած լայնամասշտաբ տափաստանային տարածքներ, ինչպես նաև ամրապնդվելով [[Ինդոնեզիա]]յի կղզիներում։ Հանաֆիականներ էին Ոսկե Հորդայի խաները, Մեծ Մոգոլները և [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] սուլթանները։ Հանաֆիական մազհաբին հետևում է [[ԱՊՀ]] երկրների (բացի [[Ադրբեջան]]ից և Միջին Ասիայի ոչ մեծ խմբերից), [[Բուլղարիա]]յի և նախկին [[Հարավսլավիա]]յի [[Մուսուլման|մուսուլման]]ների մեծամասնությունը։
 
==Հանիֆ==
[[Պատկեր:Abu Hanifa Mosque, 2008.jpg|մինի|Աբու Հանիֆայի մզկիթը]]
[[Պատկեր:Madhhab Map2.png|մինի|աջից]]
Հանիֆը բարեպաշտ մարդն է, ով դավանում է ճիշտ միաստվածություն։ Մուսուլմանական ավանդության համաձայն այդ տերմինով [[նախաիսլամական Արաբիա]]յում անվանում էին ցեղային կուռքերին երկրպագելուց հրաժարվող մարդկանց, ծիսական մաքրություն պահպանող ճգնավորներին, ովքեր հավատում էին մեկ աստծո, բայց չէին հարում ո´չ [[քրիստոնյա|քրիստոնյա]]ներին, ո´չ էլ [[հուդայական]]ներին։ Այդ մարդկանց անորոշ մոնոթեիզմը ծառայեց որպես [[իսլամ]]ի արաբական աղբյուրներից մեկը։
 
[[Ղուրան]]ում հանիֆ է անվանվում [[Իբրահիմ]]ը, ում կրոնը (իսկական մոնոթեիզմ) իբր [[Մուհամմադ մարգարե|Մուհամմադ]]ն է վերականգնել(վերստեղծել)։ Հանիֆը հակադրվում է նաև հեթանոս-բազմաստվածներին և հուդայականների ու քրիստոնյաների աղճատված միաստվածությանը. Իբրահիմի մասին հատուկ ասված է, որ նա ո´չ հուդայական է, ո´չ էլ քրիստոնյա։ Ղուրանում հանիֆ բառն առաջանում է մեդինայական շրջանում՝ որպես մուսլիմ տերմինի հոմանիշ. Իբրահիմի մասին այդպես էլ ասվում է՝ հանիֆ մուսլիմ։ Իբն Մաս’ուդի ընթերցումների համաձայն՝ Ղուրանում նույնիսկ գոյություն է ունեցել հանիֆիյա տերմինը, որը տեքստի այլ տարբերակներում փոխարինվել է իսլամ տերմինով (օրինակ, 3։19/17-ում)։
 
[[8]]-[[9-րդ դար]]երից սկսած մուսուլմանական գրականության մեջ հանիֆ հաճախ նշանակում է «մուսուլման». տարածված է իսլամի նշանակությունը որպես «հանաֆիական կրոն»։ Այս տեր-մինը տարածված էր սուֆիականների շրջանում, որոնք իրենց հաճախ անվանում էին հանիֆ։ Մուսուլմաններին այդպես էին անվանում նաև քրիստոնյա արաբ հեղինակները։ Պատմական գրականության մեջ [[12]]-[[13-րդ դար]]երում հանիֆ էին անվանում հեթանոս նախնիներին, լեգենդներ էին հորինում նրանց կողմից հանաֆիայի ընդունման մասին (օրինակ, Սելջուկների նախնիների մասին)։
 
== Օգտագործված գրականություն ==
 
*Ислам։ Энциклопедический Словарь. Mосква, 1991
 
== Արտաքին հղումներ ==
 
* [http://www.iranicaonline.org/articles/abu-hanifa-noman-b Աբու Հանիֆայի մասին Իրանիկայում, անգլերեն]
* [http://www.rehmani.net/library/Imam-e-Azam/index.php Իմամ Հանիֆա. էլեկտրոնային գիրք, անգլերեն]