«Նապոլեոն Բոնապարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Հետ է շրջվում 2177233 խմբագրումը, որի հեղինակն է՝ Sabbathbloodness (քննարկում) մասնակիցը
չ clean up, փոխարինվեց: → (110) oգտվելով ԱՎԲ
Տող 25.
}}
[[Պատկեր:Napoleon I of France by Andrea Appiani.jpg|մինի|200px|Նապոլեոն Բոնապարտ]]
'''Նապոլեոն I Բոնապարտ''' ({{lang-it|Napoleone Buonaparte}}, {{lang-fr|Napoléon Bonaparte}}, [[1769]]թ. [[օգոստոսի 15]], [[Այաչչո|Այաչո]], [[Կորսիկա]] - [[1821]] թ[[մայիսի 5]], [[Լոնգվուդ (Սուրբ Հեղինեի կղզի)|Լոնգվուդ]], [[Սուրբ Հեղինեի կղզի]]), Ֆրանսիական Հանրապետության առաջին կոնսուլ (1799 - 1804թթ.), [[ֆրանսիա]]ցիների կայսր [[1804]] - [[1815]]թթ, ֆրանսիական զորավար և պետական գործիչ։
 
== Մանկությունը ==
[[Պատկեր:CarloB.jpg|մինի|180px|ձախից|Կարլո Բոնապարտի՝ Նապոլեոնի հոր դիմանկարը:]]
[[Պատկեր:Buonaparte.svg|մինի|180px|ձախից|Բոնապարտների ընտանիքի զինանշանը (մինչեւ Նապոլեոնը)]]
Նապոլեոնը ծնվել է [[Կորսիկա]] կղզու [[Այաչչո|Այաչո]] բնակավայրում։ Կորսիկան երկար ժամանակ գտնվում էր [[Ջենովա]]յի հանրապետության տիրապետության տակ։ 1755 թ. Կորսիկան տապալեց Ջենովայի իշխանությունը և փորձեց ստեղծել ինքնուրույն պետություն տեղի հողատիրոջ՝ Պասկուալե Պաուլիի ղեկավարությամբ, որի քարտուղարն էր Նապոլեոնի հայրը։ 1768 թ.–ին Ջենովայի հանրապետությունը Կորսիկայի նկատմամբ իր իրավունքները վաճառեց Ֆրանսիայի այն ժամանակվա թագավոր [[Լյուդովիկոս XV]]-ին։ 1769 թվականի մայիսին Պոնտենուովոյի ճակատամարտում ֆրանսիական զորքը ջախջախեց Կորսիկայի ապստամբներին և Պաուլին արտագաղթեց [[Անգլիա]]։ Նապոլեոնը ծնվեց այդ իրադարձություններից 3 ամիս անց (մինչև 1790-ական թվականները Պաուլին մնում էր Նապոլեոնի կուռքը)։
 
Նապոլեոնը Կարլո Բոնապարտի և Լետիցիա Ռամոլինոյի 13 երեխաներից (դրանցից 5-ը մահացել էին մանուկ հասակում) երկրորդն էր։ Ընտանիքն ուներ ազնվական ծագում, կղզում ապրում էր 16-րդ դարի սկզբներից։ Բոնապարտի հայրը, չնայած նրան, որ հանդիսանում էր Կորսիկայի սահմանադրությունը կազմողներից մեկը, ընդունեց Ֆրանսիայի գերիշխանությունը, որպեսզի հնարավորություն տա իր երեխաներին կրթություն ստանալ Ֆրանսիայում։ Դա օգնեց նրան հասնելու Ֆրանսիայի բարեհաճությանը։ 1791 թվականին Կարլը ստացավ ասեսորի պաշտոն և դարձավ Փարիզում Կորսիկայի պառլամենտից ազնվականների ներկայացուցիչը։
 
== Պատանեկություն ==
[[Պատկեր:David napoleon.jpg|մինի|220px|[[Ժակ Լուի Դավիդ]]ի պատկերած Նապոլեոնը՝ [[Ալպեր]]ը անցնելիս:]]
Ֆրանսիացիների հետ համագործակցության շնորհիվ Կարլո Բոնապարտին հաջողվեց ապահովել իր ավագ որդիներ՝ [[Ժոզեֆ Բոնապարտ|Ժոզեֆ]]ի և Նապոլեոնի ուսումը շարունակելու համար ապահովել թագավորական թոշակ։ Ժոզեֆը պատրաստվում էր դառնալ քահանա, իսկ Նապոլեոնին սպասում էր զինվորական կարիերա։ 1778 թ դեկտեմբերին տղաները հեռացան կղզուց և ընդունվեցին Օտյոնի քոլեջը, գլխավորապես ֆրանսերեն սովորելու համար, սակայն Նապոլեոնն իր ամբողջ կյանքում խոսում էր ակցենտով։ Հաջորդ տարի Նապոլեոնը ընդունվեց Բրիենի կադետային դպրոց։ Նապոլեոնը դպրոցում ընկերներ չուներ, քանի որ նա այդքան էլ հարուստ ընտանիքից չէր, տոգորված էր կորսիկական հայրենասիրությամբ և թշնամանքով էր վերաբերվում ֆրանսիացիներին։
 
Նապոլեոնը մեծ հաջողությունների հասավ մաթեմատիկայից, հումանիտար առարկաները դժվարությամբ էր սովորում։ Նա շատ էր սիրում կարդալ տարբեր գրքեր աշխարհագրության, պատմության, ռազմավարության, ճանապարհորդության, մարտավարության և փիլիսոփայության մասին։
 
«Թագուհու վզնոցը» մրցույթում տարած հաղթանակի շնորհիվ Նապոլեոնն ընդունվեց կադետների Փարիզի թագավորական դպրոց։ Նա այստեղ էլ ընկերներ չուներ։ Այդ ժամանակ Նապոլեոնը արտակարգ էր սովորում, շատ էր կարդում և կազմում էր լայնածավալ կոնսպեկտներ։
 
[[1785]]թ. [[փետրվարի 14]]-ին մահանում է նրա հայրը և Նապոլեոնն իր վրա է վերցնում ընտանիքի հոգսը։ Նույն տարում նա ժամանակից շուտ ավարտում է կադետների Փարիզի թագավորական դպրոցը և ուսումը շարունակում է Վալանսում՝ արդեն լեյտենանտի կոչումով։ 1788թ. հունիսին նրան տեղափոխում են Օքսոն։ Մորը օգնելու համար նա իր մոտ դաստիարակության է վերցնում 11-ամյա եղբորը՝ [[Լուի Բոնապարտ|Լուի]]ին։
Տող 46.
== Ռազմական կարիերայի սկիզբը ==
 
1785 թվականին Նապոլեոնը ավարտում է [[Փարիզ]]ի զինվորական դպրոցը և գնում է բանակ՝ պորուչիկի աստիճանով։ 1788 թվականին նա ցանկանում էր ծառայության անցնել ռուսական բանակում, բայց մերժվում է գեներալ-պորուչիկ Զաբորովսկովի կողմից, ով ղեկավարում էր Թուրքիայի դեմ մղվող պատերազմին մասնակցող կամավորների բանակը։ Նապոլեոնի խնդրագիրը ռուսական բանակ ներկայացնելուց մեկ ամիս առաջ արձակվել էր հրաման, որի համաձայն օտարերկրացիներին ծառայության ընդունելիս նրանց կոչումը իջնում է մեկ աստիճանով։ Նապոլեոնը չհամաձայնելով զայրացած դուրս է գալիս Զաբորովսկու մոտից, ասելով, որ իր ծառայությունները կառաջարկի [[Պրուսիա]]յի թագավորին և վերջինս իրեն կտա կապիտանի աստիճան։ Եթե Նապոլեոնը ծառայության անցներ ռուսական բանակում գուցե Եվրոպայի և աշխարհի պատմությունն այլ կերպ դասավորվեր։
 
== Վերելքը ==
1789 թ. արձակուրդ վերցնելով Նապոլեոնը մեկնում է Կորսիկա։ Այնտեղ նա իմանում է [[Ֆրանսիական մեծ հեղափոխություն|Ֆրանսիական հեղափոխության]] մասին, որն անվերապահորեն ողջունում է։ [[1793]]թ. Կորսիկա վերադարձած Պաոլին հայտարարեց կղզու՝ Ֆրանսիայից անջատվելու և անկախության մասին, ինչը Նապոլեոնը գնահատեց որպես Ֆրանսիական հեղափոխության իդեալների դավաճանություն և հրաժարվեց Պաոլիին աջակցելուց՝ վերադառնալով Ֆրանսիա։ 1793թ սեպտեմբեր - դեկտեմբեր ամիսներին աչքի է ընկել անգլիացիներից [[Տուլոն]] քաղաքի պաշտպանությունը կազմակերպելու գործում, որի համար [[1794]]թ. [[հունվարի 14]]-ին ստացել է բրիգադային գեներալի կոչում (24 տարեկանում)։
 
Տերմիդորի հեղաշրջումից հետո (1794թ. հուլիսի 23) Նապոլեոնը յակոբինյան առաջնորդներ՝ [[Մաքսիմիլիան Ռոբեսպիեր|Մաքսիմիլիան]] և [[Օգյուստեն Ռոբեսպիեր]]ների հետ իր կապերի պատճառով որոշ ժամանակով պաշտոնաթող է արվում, սակայն նրան հաջողվում է ապացուցել տերմիդորականների նկատմամբ իր հավատարմությունը՝ [[1795]]թ. [[հոկտեմբերի 5]]-ին (վանդեմիերի 13-ին) ճնշելով ռոյալիստների խռովությունը։ Դրա շնորհիվ [[1796]]թ. [[փետրվարի 23]]-ին նշանակվում է Իտալական բանակի հրամանատար։ Ռազմաճակատ մեկնելուց առաջ ամուսնանում է [[Ժոզեֆինա Բոգարնե]]ի հետ։ 1796-97 թթ մի շարք ճակատամարտներում գլխովին ջախջախում է Սարդինական թագավորության և Ավստրիայի կայսրության զորքերը՝ ձեռք բերելով Ֆրանսիական հանրապետության լավագույն զորավարներից մեկի հռչակը։
 
== Եգիպտական արշավանքը ==
 
1798 թ, գեներալ Նապոլեոնին հանձնարարվեց գրավել [[Եգիպտոս]]ը։ Ֆրանսիան ցանկանում էր խարխլել Բրիտանիայի դիրքերը [[Հնդկաստան]]ում, ինչպես նաև Ֆրանսիայի կառավարությունը, վախենալով Նապոլեոնից, ցանկանում էր հեռու պահել նրան Ֆրանսիայից։ Ֆրանսիական բանակը Նապոլեոնի գլխավորությամբ հաղթեց [[Բուրգերի ճակատամարտ]]ում։ Ընդամենը 300 ֆրանսիացի զինվոր զոհվեց մամլուքների հազարավոր զոհերի դիմաց։ Սակայն Նապոլեոնի բանակը թուլացած էր ժանտախտի և քիչ զինամթերքի պատճառներով։ Շուտով Նապոլեոնը, Ֆրանսիայում կառավարության փոփոխման պատճառով, լքեց բանակը և վերադարձավ Ֆրանսիա։ Չնայած, ռազմական տեսանկյունից Եգիպտական արշավանքը ձախողվեց, սակայն արշավանքի ժամանակ կատարված գիտական հետազոտությունները, մասնավորապես՝ «Ռոզետայի քարի» բացահայտումը ու Եվրոպա տեղափոխումը թույլ տվեցին հետագայում Ժան-Ֆրանսուա Շամպոլիոնին վերծանել [[եգիպտական հիերոգլիֆներ]]ը։
 
 
 
[[Պատկեր:Napoleoniceurope.png|մինի|alt=Map of Europe. French Empire shown as bigger than present day France as it included parts of present-day Netherlands and Italy.|[[Առաջին ֆրանսիական կայսրությունը]] 1811թ.վիճակում:{{լեգենդ|#000090|Ֆրանսիական կայսրությունը}}{{լեգենդ|#3340dd|Ենթակա երկրները}}{{լեգենդ|#27c600|Դաշնակից երկրները}}]]
Թողնելով Եգիպտոսը՝ Նապոլեոնը 1799-ի հոկտեմբերին վերադարձավ Փարիզ։ Օգտվելով Դիրեկտորիայի թուլությունից, նրա մշտական տատանումներից և հենվելով ֆրանսիական բուրժուազիայի ազդեցիկ շրջանների վրա՝ Նապոլեոնը 1799-ի նոյեմբերի 9-10-ին կատարեց պետական հեղաշրջում, հաստատեց կոնսուլության վարչակարգ՝ իր ձեռքում կենտրոնացնելով երկրի ամբողջ իշխանությունը, որի գործունեությունը նպատակաուղղված էր բուրժուազիայի, գյուղացի սեփականատերերի շահերը պաշտպանելուն և, ընդհանրապես, բուրժուական պետությունն ամրապնդելուն, որով վերացվում էին ֆրանսիական հեղափոխության նվաճումների մնացորդները։ Նրա անմիջական մասնակցությամբ մշակվեցին բուրժուական հասարակության իրավական նորմերը հաստատող քաղաքացիական, քրեական և առևտրային օրենսգրքեր։
 
1802-ին Նապոլեոնը կարողացավ նշանակվել ցմահ կոնսուլ, իսկ 1804-ին հռչակվեց կայսր։ ևրոպական պետությունների դեմ Նապոլեոնի մղած հաջող պատերազմների (Մարենգոյի (1800), Աուստերլիցի (1805), էնայի (1806), Վագրամի (1809) հաղթական ճակատամարտերը) շնորհիվ ընդարձակվեցին կայսրության սահմանները, Նապոլեոնը դարձավ գրեթե ամբողջ Արևմտյան (բացառությամբ [[Մեծ Բրիտանիա]]յի) և Կենտրոնական Եվրոպայի տիրակալ։
 
Օժտված լինելով բացառիկ աշխատասիրությամբ, անկոտրում կամքով, արթուն մտքով, նպատակին հասնելու անողոքությամբ, Նապոլեոնը մարմնավորում էր ծագող դասակարգը՝ բուրժուազիային հատուկ բոլոր գծերով, իր ուժեղ և արատավոր կողմերով (անողոք դաժանություն, անսանձ փառասիրություն և այլն)։ Ռազմական արվեստի բնագավառում Նապոլեոնը զարգացրեց և կատարելագործեց հեղափոխական Ֆրանսիայի բանակների ավելի վաղ ստեղծած նորը, նա գտավ հեղափոխության շնորհիվ հանդես եկած զինված հսկայական զանգվածների տակտիկական և ստրատեգիական առավել նպատակահարմար գործադրումը, իրեն դրսևորեց որպես ռազմավարության և մանևրային տակտիկայի հիանալի վարպետ, իր հրամանատարներին տալիս էր նախաձեռնելու հնարավորություն, կարողանում էր գտնել և առաջ քաշել ընդունակ և շնորհալի մարդկանց։
 
Բայց նապոլեոնյան Ֆրանսիայի վերելքը պայմանավորված էր ոչ միայն կայսրի ու նրա զորավարների անձնական հատկանիշներով։ Միապետական Եվրոպայի հետ զինված ընդհարումներում հեղափոխական Ֆրանսիան ներկայացում էր որպես պատմականորեն ավելի առաջավոր բուրժուական հասարակարգ։ Համապատասխանաբար առաջավոր էր և ռազմական արվեստը։ Նապոլեոնի զորավարական արվեստն առավելություններ ուներ ֆեոդալական Եվրոպայի բանակների ռազմավարության և տակտիկայի նկատմամբ։ Բայց նապոլեոնյան պատերազմները հետզհետե կորցրին իրենց հատուկ առաջադիմական գծերը և դարձան զուտ զավթողական։
Տող 71 ⟶ 69՝
== Ռուսաստանի հետ ձախողված դաշինք ==
 
Նապոլեոն Բոնապարտի հիմնական նպատակներից էր Ռուսաստանի հետ դաշինք հաստատելը։ Ամբողջ խնդիրն այն էր, որ ցամաքում նրա համար այլևս հակառակորդ չկար. Ավստրիական կայսրությունը և Պրուսիան բավականին թուլացել էին ու լրջագույն ազդեցություն չէին կարող ունենալ ցամաքային Եվրոպայի կյանքում։ Պատահական չէ, որ Նապոլեոնը Ավստրիայի հետ հարաբերություններում այնպես էր բանակցություններ վարում, որպիսին ուղղակի անհնար էր վարել ուժ ունեցող կայսրության հետ։ Նույնիսկ մի անգամ Նապոլեոնը Ավստրիական Կայսրությունը համեմատեց պառաված աղախնի հետ, որը սովոր է, որ տան տերերը միշտ իրեն պիտի բռնաբարեն։
 
Անգլիան մշտապես եղել ու մնում էր Նապոլեոն Բոնապարտի գլխավոր հակառակորդը։ Անգլիան հրաշալիորեն պայքարում էր ծովում, իսկ ցամաքում չէր կարող դիմակայել Ֆրանսիային։ Ուստի Նապոլեոնի գլխավոր խնդիրն էր՝ անպայման հասնել դաշինքի կնքմանը Ռուսաստանի հետ դաշինք կնքելուն՝ ցամաքային Եվրոպայում թողնելով երկու հզորագույն տերություն՝ Կայսերական Ֆրանսիա ու Ցարական Ռուսաստան։
 
Նապոլեոնը փորձեց մեկ անգամ հարաբերությունների մեջ մտնել [[Պավել I|Պավել]]ի հետ, ում սակայն սպանեցին հենց ռուսական իշխանները՝ թույլ չտալու համար Կայսերական Ֆրանսիայի հետ մերձեցումը։
 
== Ռուսաստանի դեմ արշավանքը և անկումը ==
[[Պատկեր:DelarocheNapoleon.jpg|220px|մինի|Նապոլեոն Բոնապարտը հրաժարականից հետո [[Ֆոնթեբլո (ապարանք)|Ֆոնթեբլոյում]]: [[Պոլ Դելարոշ]]]]
1808-ին Իսպանիայի դեմ պատերազմում ֆրանսիական նվաճողների դեմ ծառացավ իսպանական ժողովուրդը։ Նապոլեոնյան կայսրության համար աղետալի եղավ պատերազմը Ռուսաստանի դեմ։ Ռուս ժողովրդի, ռուսական բանակի պայքարի շնորհիվ ոչ միայն ոչնչացավ Ռուսաստան ներխուժած ֆրանսիական «պանծալի բանակը», այլև Ռուսաստանի հաղթանակը խթանեց ազգային-ազատագրական պատերազմը նապոլեոնյան լծի դեմ Եվրոպայում։
 
[[1813]]-ին Նապոլեոնը պարտվեց և դաշնակիցների զորքերը մտան Փարիզ։ Նապոլեոնը գահընկեց արվեց (1814), դաշնակիցները պահպանեցին կայսրի նրա տիտղոսը և որպես տիրույթ Նապոլեոնին տրվեց [[Էլբա (կղզի)|Էլբա]] կղզին
 
== Հարյուր օրը ==
{{main|Հարյուր օր|Վաթերլոոյի ճակատամարտ}}
Նպաստավոր իրավիճակից օգտվելով, Նապոլեոնը 1815թ. փետրվարի 26-ին փախավ Էլբայից։ 900 հոգու հետ միասին 1815-ի [[մարտի 1]]-ին հասավ Ֆրանսիայի ափերին, իսկ մարտի 20-ին անարգել մտավ Փարիզ։ Նապոլեոնի մուտքը Ֆրանսիա և կրկնակի գահակալության «Հարյուր օրը» հնարավոր եղան միայն շնորհիվ այն բանի, որ ժողովուրդը նրա մեջ էր տեսնում ատելի [[Բուրբոններ]]ին և արիստոկրատներին Ֆրանսիայից վտարող ուժը։ Բայց Նապոլեոնը լիովին չհենվեց իրեն պաշտպանող ժողովրդի վրա։ Նա [[Վաթերլոոյի ճակատամարտ|պարտվեց Վաթերլոոյում]] և 1815-ի հունիսի 22-ին վերջնականապես գահընկեց արվեց, աքսորվեց Սուրբ Հեղինե կղզի (որպես անգլիացիների գերի), որտեղ և վախճանվեց։ 1840-ին աճյունը տեղափոխվեց Փարիզ և ամփոփվեց [[Հաշմանդամների տուն|Հաշմանդամների տան]]ը։
 
 
 
==Նապոլեոնի հայ զորականները {{փաստ}}==
{{կասկածելի|}} {{ոճ}}
Գերմանուհի Մագդա Նեյմանը իր "Հայերը" նշանավոր աշխատության մեջ (1899) առանձին գլուխ է նվիրել Նապոլեոն Բոնապարտի հայազգի համհարզ, այնուհետև նրա փեսա, Նեապոլի թագավոր և համայն Ֆրանսիայի մարշալ Ժոաշեն Մյուրատին, կայսեր թիկնապահ մամլուքներ Ռոստանին և Պիեռին։
 
Մյուրատի հայրը՝ ղարաբաղցի Մուրադյանը, նամակագրական կապ ուներ Ամստերդամի հայերի հետ և որոշեց գնալ Եվրոպա, որ առևտրական կապեր հաստատի։ Մեկնելիս նա իր հետ վերցրեց պատանի որդուն՝ Հովակիմին։ Երթուղին անցավ Աստրախան, Նիժնի Նովգորոդ, Մոսկվա, Լայպցիգ, Վիեննա քաղաքներով։ Վիեննայում նա բացեց պանդոկ։ Հովակիմը դարձավ մարկյոր՝ բիլիարդի սպասավոր, սովորեց գերմաներեն, ֆրանսերեն։ Հետո անցան Ֆրանսիա, հաստատվեցին Բաստիդ քաղաքում, բայց Հովակիմը շուտով գնաց Փարիզ, Մյուրատ անունով մտավ հեծելագնդերից մեկը, արագ առաջադիմեց և 5-րդ տարում կոնվենտի կողմից գենեարալի աստիճան ստացավ։ Հետո նշանակվեց եգիպտական արշավանքի հեծելազորի հրամանատար՝ Բոնապարտի ղեկավարությամբ։ 1800թ. Մյուրատը ամուսնանում է Նապոլեոնի քրոջ՝ Կարոլինա Բոնապարտի հետ։ 1804-ին դառնում է Ֆրանսիայի մարշալ։ 1808-ին ճնշել է Մադրիդի ապստաբությունը և դարձել Նեապոլի թագավոր։ Մասնակցել է Նապոլեոնյան բոլոր պատերազմներին։ 1815-ին պարտվել է Իտալիայում, ձերբակալվել Կալաբրիայում և գնդակահարվել ավստրիական ռազմական դատարանի վճռով։
 
Մյուրատը գրվել է Իոաշիվ, Յոախիմ, նույնիսկ հայկական ձևով Հովակիմ։ Նա ծնունդով Ղարաբաղի Կրկժան գյուղից էր։ Երբ Նապոլեոնի զորքը գրավել է Մոսկվան, մարշալ Մյուրատը մարդիկ է ուղարկել իր հայ ծանոթներին գտնելու։
 
Ըստ ավանդության՝ եգիպտական արշավանքից հետո Մյուրատի մոտ են բերում երկու հայ մամլուքների։ Մյուրատը՝ տեսնելով նրանց, հարցնում է. "Ա՛ խոխեք, տյուք ղարաբաղցի ե՞ք"։
 
Նրանցից մեկի անունը Պիեռ էր (Պետրոս, ազգանունը եղել է Ապրեսով), մյուսը՝ Ռուստամ կամ Ռուստան, Ռոստան (ազգանունը՝ Խաչատրյան, ծնվել է 1780 թ. Թիֆլիսում՝ Հովհան Խաչատրյանի ընտանիքում)։ Կահիրեում, Ալեքսանդրիայում հաստատված հայրեի երեխաները երբեմն հայտնվում էին մալուքների շարքերում։ Այդպիսիք էին Պետրոսը և Ռուստամը։ 1799 թվականին Բուրգերի մոտ տեղի ունեցած ճակատամարտում եգիպտացիները պարտվեցին։ Քրիստոնեական արյունը հորդեց տղաների մեջ, և նրանք նետվեցին հաղթող ֆրանսիացիների գիրկը։ Նրանց ներկայացրին Մյուրատին, որն էլ տեղեկացրեց Բոնապարտին։ Ու երկու հայորդիները դարձան Բոնապարտի շքախմբի անդամ՝ պահպանելով մամլուքի իրենց կոչումը և հանդերձանքը, ծառայեցին ազնվորեն և քաջաբար։
 
== Ծանոթագրություններ ==