«Մարգարիտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Հետ է շրջվում 2252954 խմբագրումը, որի հեղինակն է՝ 46.70.68.28 (քննարկում) մասնակիցը
չ clean up, փոխարինվեց: → (9) oգտվելով ԱՎԲ
Տող 5.
'''Մարգարիտը''' [[փափկամարմիններ]]ի (մոլյուսկների) խեցիներում արտադրվող պինդ, կլորավուն գոյացում է։ Իր արտաքին գրավիչ տեսքի և հայթայթման (որսի) դժվարության պատճառով դարեր շարունակ դասվում է թանկարժեք քարերի շարքին և օգտագործվում է զարդերի մեջ։ Մարգարիտ բառը, բազմաթիվ մշակույթներում ստացել է նաև փոխաբերական իմաստ՝ հազվադեպ, հիանալի և ցանկալի մի բան։
 
Մարգարիտը, որ համարվում է բնության պարգևած ամենագեղեցիկ քարերից մեկը, իրականում խեցիների մարմնում զարգացող գնդաձև կամ անկանոն գոյացում է և կազմված է նույն նյութից, ինչ որ խեցին՝ հիմնականում ածխաթթվային [[կալցիում]]ից։ Առաջանում է խեցու մեջ կողմնակի առարկա (օրինակ՝ ավազահատիկ) ընկնելու դեպքում, երբ նրա շուրջը սկսում է կուտակվել սադափը։
 
Ընդհանրապես, կարծիք կա, որ մարգարիտն անմիջական կապ ունի մի շարք տիեզերական մարմինների հետ, որոնք ոչ միայն պայմանավորում են նրա ծնունդը, այլև կյանքը (թանկարժեք քար լինելուց բացի մարգարիտը նախ և առաջ կենդանի քար է), այսպես, մարգարտի ծագումը և աճը հաճախ կապվում է [[Նեպտուն]]ի էներգիայի հետ, նրա գերզգայնաթյունը և էներգիան համարվում են [[Լուսին]]ի «ընծան», լավ ճաշակի նշան և շքեղության տարր լինելը պայմանավորում է [[Վեներա]]ն։
Տող 20.
 
=== Արհեստական «աճեցում» ===
Արհեստական մարգարիտ շատ դժվար է «աճեցվում». 1000 խեցիներից կեսը, որոնցում տեղադրվում է օտար մարմին, մահանում են՝ չդիմանալով այդ ներխուժմանը։ Եվս 20 տոկոսը մահանում է այն երկու տարիների ընթացքում, երբ տեղի է ունենում մարգարտի աճը։ Իսկ երբեմն տեղի է ունենում գաղտակուր խեցիների զանգվածային մահ. այդպիսի մի զարմանալի դեպք տարիներ առաջ գրանցվել է Ճապոնիայում. այնտեղ վախճանվեց մարգարիտ աճեցնող ամենահայտնի ընկերություններից մեկի տերը, իսկ կես տարի չանցած մահացան նաև ընկերության բոլոր՝ 100 հազար խեցիները։ Ինչևէ, մեր օրերում մարգարտի՝ նորաձևության ասպարեզում չափազանց կարևոր տարր դառնալու պայմաններում անասելի կարևորվում է արհեստական մարգարիտը, որն իր ձևով, փայլով և նույնիսկ գնով չի զիջում բնական մարգարտին, որի 7-8 մմ տրամագծով մեկ հատիկը՝ գնահատվում է մի քանի հազար եվրո։ Ավելին, ճապոնական, երբեմն նաև ավստրալական ընկերությունների կողմից ստեղծված արհեստական մարգարիտները կազմում են ողջ աշխարհում սպառվող մարգարիտների վաճառքի ծավալի 90 տոկոսը։ Եվ այսօր երկրագունդը համակած մարգարտամոլության պայմաններում այնքան էլ չի կարևորվում դրա ծագումը. չէ որ, ի վերջո, ինչպես մարգարիտների վաճառքով զբաղվող Golary ընկերության նախագահն է ասում «Աճեցված մարգարիտը բնականից տարբերվում է այնքանով, որքանով այգում աճեցված ծաղիկը դաշտայինից»։ Ի դեպ, միայն Golary–ում տարեկան աճեցվում է մոտ 400 կիլոգրամ մարգարիտ, որից միայն հատընտիր մարգարիտներն են օգտագործվում ոսկերչական գլուխգործոցներ ստեղծելու համար։ Առաջին արհեստական մարգարիտները, որ «աճեցրել» էին ճապոնացիները, վաճառքի հանվեցին 20-րդ դարի սկզբին։[[Պատկեր:Margarit-002.jpg|աջից]]
 
== Հետաքրքիր փաստեր ==
Բարձրաշխարհիկ տիկին Փեգի Հոփքինս Ջոնսը՝ ստիպելով իր ամուսնուն երեք հարյուր հազար դոլար ծախսել ոչ թե հերթական զբոսանավի, այլ իր քմահաճույքի՝ երեք մետրանոց մարգարտաշարի վրա. սիրում էր կրկնել՝ «Զբոսանավերից երբեմն սիրտս խառնում է, մարգարիտներից՝ երբեք»։ Մարգարիտն էր հենց, որ շատ չանցած դարձավ Կոկո Շանելի պաշտամունքի առարկան, դարի կեսերից այն դարձավ «բարձր ոճի մարմնացում» համարվող Ժակլին Քենեդիի զարդատուփի ամենակարևոր պարագան։ Մարգարտային վերջին բումը տեղի ունեցավ անցյալ դարի 90-ականներին. այդ ժամանակ գրեթե ոչինչ հնարավոր չէր պատկերացնել առանց մարգարտի։ [[Մադոննա]]ն իր «Like a Virgin» տեսահոլովակում հայտնվեց մարգարտյա կոլյեով, [[Պրինց]]ն իր ձայնասկավառակն անվանեց «Diamonds and Pearls»։ 21-րդ դարում մարգարիտը սեքս-խորհրդանիշ դարձրեց [[Սքարլեթ Յոհանսոն]]ին՝ «Մարգարտյա ականջօղով աղջիկը» ֆիլմի դերակատարուհուն, իսկ Myla-ն իր հաճախորդներին առաջարկեց մարգարիտներով զարդարված էրոտիկ մատանիներ։ Չնայած, ընդհանրապես մարգարտի պարունակած «էրոտիկ խորհուրդն» ավելի հին պատմություն ունի։ Սակայն այսօր ականջը գարդարող արցունքանման մարգարտահատիկ-ականջօղը ոչ միայն էլեգանտություն է հաղորդում այն կրողին կամ խոսում նրա բնածին նուրբ ճաշակի մասին, այլև շատ դիզայներների կողմից օգտագործվում է իբրև միջոց, որ լավագույնս ընդգծում է կանացի զգայականությունը։ Չնայած ոմանք գտնում են, որ մարգարիտը միշտ էլ օգտագործվել է որոշակի «էրոտիկ կոնտեքստով», տեսակետ, որի կողմնակիցները վկայակոչում են հենց մարգարտի ծագումը՝ ինչ-որ մարմինների հետ ունեցած «ինտիմ փոխհարաբերությունների» արդյունքում։ Հայտնի է նաև, որ դեռևս [[Հին Եգիպտոս]]ում և [[Չինաստան]]ում այն օգտագործում էին իբրև կոսմետիկական միջոց և ենթադրում էին, որ մարգարիտը կարող է ուժգնացնել հակառակ սեռի հրապուրանքն այն կրողի հանդեպ։ Իսկ տիբեթցի ճգնավորներն, ըստ ավանդության, ունեին այնպիսի «հմայության մարգարիտներ», որոնք ավելացնում էին «սիրային ախորժակը» այնպես, որ դրանց գայթակղությանը չէր կարող դիմակայել և ոչ ոք։ Ավելին, կարծիք կա անգամ, որ մարգարիտը, բառի բուն իմաստով, ապրում է իր տիրոջ կյանքով՝ փայլում է նրա առողջությամբ և գունատվում՝ տկարության դեպքում։
 
== Խնամքը ==
Տող 29.
 
== Արժեքը ==
Իսկ ինչ վերաբերում է մարգարտի արժեքին, ապա դրա գինն աճում է տրամագծի յուրաքանչյուր միլիմետրի հետ։ Բացի չափերից գնի վրա ազդում են նաև մարգարտի վրա հանդիպող բծերն ու անհարթությունները, փայլը, գույնը։ Իսկ սրանք հանգամանքներ են, որ նախ և առաջ պայմանավորված են մարդկային համբերությամբ, քանի որ կապված են այն բանի հետ, թե որքան ժամանակ է մարգարիտն աճեցվել, որքան երկար է մարգարտի աճման պրոցեսը, այնքան ավելի արտասովոր և խորհրդավոր է նրա փայլը։ Հայտնի են, օրինակ դեպքեր, երբ չափերով և նրբերանգներով իրարից շատ չտարբերվող սև մարգարիտներից մեկ կոլյե ստեղծելու համար պահանջվել է 12 տարի։ Այս տեսակետից այսօր առավել «երկար սպասված» և հարգի են վարդագույն մարգարիտները։
 
== Վարդագույն մարգարիտ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մարգարիտ» էջից